Նոր ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of the American College of Cardiology ամսագրում զգուշացնում է, որ օրվա ընթացքում մարդու նստած, կիսապառկած կամ պառկած վիճակում անցկացված ժամանակը կարող է մեծացնել սրտային հիվանդությունների և վաղաժամ մահվան հավանականությունը:

Հետազոտողները հայտնում են, որ ավելի քան 10 ու կես ժամ նստակյաց ժամանակն էապես կապված է ապագայում սրտի անբավարարության  զարգացմամբ  և սրտանոթային հիվանդություններից մահվան հետ, նույնիսկ այն մարդկանց շրջանում, որոնք առաջարկված քանակությամբ ֆիզիկական վարժություններ են կատարում։

«Մեր բացահայտումները հաստատում են սրտանոթային հիվանդությունների հավանականությունը նվազեցնելու համար նստակյաց ժամանակը կրճատելու անհրաժեշտությունը, քանի որ օրական 10,6 ժամը պոտենցիալ առանցքային շեմ է, որը կապված է ավելի բարձր սրտի անբավարարության և սրտանոթային մահացության հետ», - ասում է Բոստոնի Մասաչուսեթսի հիվանդանոցի ընդհանուր պրովիլի սրտաբան, հետազոտության համահեղինակ դոկտոր Շաան Խուրշիդը։.

Այս բացահայտումները համահունչ են մեկ այլ հետազոտության հետ, որը վերջերս հրապարակվել է PLOS One ամսագրում, ըստ որի մարդկանց սրտի ծերացումը արագանում է,ավելի շատ ժամանակ նստած անցկացնելուն համընթաց: Դա տեղի է ունեցել նույնիսկ ֆիզիկական ակտիվության օրական խորհուրդների  նվազագույն  կատարման ժամանակ:

Նոր հետազոտության համար գիտնականները վերլուծել են գրեթե 90,000 մարդկանց տվյալները, որոնք մասնակցում էին Մեծ Բրիտանիայի Biobank հետազոտական ​​նախագծին: Մասնակիցների միջին նստակյաց ժամանակը կազմել է օրական 9,4 ժամ։ Հետազոտողները պարզել են, որ միջինը ութ տարվա ընթացքում հիվանդների շուրջ  5%-ի մոտ սրտի անկանոն բաբախյուն է գրանցվել, 2%-ի մոտ՝ սրտի անբավարարություն, 2%-ի մոտ սրտի կաթված է եղել, իսկ մոտ 1%-ը մահացել է սրտանոթային հիվանդություններից: