Առողջապահության ոլորտի մասնագետներին վաղուց հայտնի է, որ որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան ավելի մեծ կլինի հիվանդի համար ավելի լավ արդյունքի հասնելու հնարավորությունները:
Միչիգանի պետական համալսարանի հետազոտողների բազմապրոֆիլ թիմը՝ համագործակցելով Կարոլինսկայի ինստիտուտի և Կալիֆոռրնիայի Բերկլիի համալսարանի փորձագետների հետ, այժմ առաջին անգամ հենց նման արդյունքի հասնելու միջոց է գտել: Նոր եղանակը հետազոտողներին հնարավորություն է տալիս ավելի մանրազնին ուսումնասիրել պլազմայի սպիտակուցներն ու բացահայտել բիոմարկերները, որոնք հետազոտողներին և, վերջին հաշվով՝ բժիշկներին օգում են ավելի արագ բացահայտել հիվանդությունները:
«Բիոմարկերներին նույնականացնելու ունակությունը բժշկությունը զարգացնում է երկու հիմնական ճանապարհով»,-պարզաբանում է, Միչիգանի պետական համալսարանի բժշկական քոլեջի ռադիոլոգիայի և ճշգրիտ առողջության ծրագրի ամբիոնի վարիչ, դոցենտ Մորթեզա Մահմուդին: -Առաջին հերթին արյան պարզ հետազոտության միջոցով հնարավոր է հիվանդությունները հայտնաբերել և ախտորոշել ավելի վաղ փուլում։ Սա նշանակում է ավելի արագ բուժում և ավելի լավ արդյունքներ հիվանդների համար: «Երկրորդը, այն օգնում է բժիշկներին ընտրել բուժման ամենաարդյունավետ պլանը: Օրինակ, եթե բժիշկը քաղցկեղի ամենավաղ փուլում իմանա, որ իր քաղցկեղը մետաստազներ է ստացել, նրա մոտեցումը հիվանդության բուժման և կանխարգելման հարցում բոլորովին այլ կլինի, քան եթե նա իմանար, որ քաղցկեղը բարորակ էր»՛
Մահմուդիի և նրա հետազոտական թիմի բացահայտումները վերջերս հրապարակվել են Nature Communications հանդեսում: «Սպիտակուցային կորոնայի փոքր մոլեկուլային մոդուլյացիան՝ խոր պլազմայի պրոտեոմների պրոֆիլավորման համար» հոդվածում նկարագրվում է պլազմայում սպիտակուցի խոր վերլուծության նրանց նոր մեթոդաբանությունը:
«Մեր նորարարական մոտեցումը զգալիորեն նվազեցնում է մեծ քանակությամբ պլազմայի սպիտակուցների քողարկող ազդեցությունները, որոնք հաճախ խանգարում են մարդու պլազմայում կարևոր կենսամարկերների հայտնաբերմանը: Նվազագույնի հասցնելով այս փոխազդեցությունները՝ մենք կարող ենք մեծացնել ցածր առատությամբ սպիտակուցների տեսանելիությունը և նույնականացումը՝ հեշտացնելով կարևոր կենսամարկերների հայտնաբերումը, որոնք հակառակ դեպքում կմնան թաքնված: Այս բարելավումը հանգեցնում է ախտորոշիչ կարողությունների բարելավմանը, ինչը հնարավորություն է տալիս հիվանդություններն ավելի ճշգրիտ և վաղ հայտնաբերել»,- նշել է գիտնականը։






