Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարի, աղի և սննդային հավելումների ավելցուկով վերամշակված գործարանային մթերքներն իվիճակիեն  մկաններում ճարպի կուտակում հրահրել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The BMJ հանդեսում։

Հետազոտությանը մասնակցել է միջինը 60 տարեկան և մարմնի զանգվածի (BMI) 27 ինդեքս ունեցող 666 մարդ: Մեկ տարի շարունակ գիտնականները հետևել են մասնակիցների սննդակարգին, որի մոտ 40%-ը ծայրահեղ վերամշակված մթերքներ են:

Ծայրահեղ  վերամշակված սննդամթերքները (UPF) ներառում են կոնսերվանտներով, քաղցրացուցիչներով և գույներով հավելումներով հարուստ արագ սնունդ, պատրաստի ուտելիքներ, քեթչուպ, պաղպաղակ, գազավորված ըմպելիքներ և այլ սննդամթերք: Հայտնի է, որ դրանք բավական քիչ սննդարար նյութեր են պարունակում և կարող են հիվանդություններ, այդ թվում՝ ճարպակալում առաջացնել:

Մագնիսառեզոնանսային շերտագրության (MRI) հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են նման սննդամթերքի ազդեցությունը մասնակիցների ազդրի մկանների վրա: Արդյունքները ցույց են տվել, որ որքան մարդն ավելի շատ է ծայրահեղ վերամշակված սննդամթերք օգտագործում, այնքան ավելի շատ ճարպ է կուտակվում մկաններում՝ անկախ սննդակարգում կալորիաների ընդհանուր քանակից:

Հատկանշական է, որ նույնիսկ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունն իվիճակի չէ փոխհատուցելու ծայրահեղ վերամշակված սննդի վնասակար ազդեցությունը:

Կալիֆոռնիայի համալսարանի դոկտոր Զեհրա ԱքՔայան նշում է, որ հետազոտությունը կարևոր հետևանքներ ունի ծնկի կամ ազդրի օստեոարթրիտից տառապող հիվանդ մարդկանց համար: Ավելորդ մկանային ճարպը մեծացնում է այս հիվանդությունների զարգացման և առաջընթացի հավանականությունը: