Նոր հետազոտությունը, որն իրականացրել են Բրիգհամի հիվանդանոցի և ամերիկյան Մասաչուսեթս նահանգի առողջապահական համակարգի հիմնադիրներից մեկի՝ կանանց հիվանդանոցի, գիտնականները, ցույց է տալիս, որ քունը կարող է առանցքային դեր խաղալ:
Հետազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 6600 մարդ, պարզել է, որ նրանք, ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացրել պայծառ լույսի ներքո, ավելի կանոնավոր են քնում, իսկ ավելի կանոնավոր քունը կապված է դեպրեսիվ ախտանիշների նվազման և մեղմ կամ ծանր դեպրեսիայի զարգացման հավանականության նվազման հետ:
Արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում։
Ուսումնասիրությունը, որը ղեկավարել է առաջին հեղինակ, Քնի և ցիրկադային խանգարումների բաժնի մասնագետ Դանիել Ուոլեսը, օգտագործել է 2011-ից 2014 թվականներին հավաքագրված տվյալները:
Գիտնականների թիմն ուսումնասիրել է, թե արդյոք պայծառ լույսի ազդեցությունը կապված է դեպրեսիվ ախտանիշների հետ, և եթե այո, ապա, արդյոք, քնի կանոնավորության ինդեքսը բացատրում է այդ կապը: Պայծառ լույսը և քնի կանոնավորությունը չափվել են դաստակին կապված սարքի միջոցով:
«Մենք պարզեցինք, որ պայծառ լույսի ներքո անցկացրած ավելի շատ ժամանակը չնչին կապ ունի դեպրեսիվ ախտանիշների նվազման հետ, և որ քնի կանոնավորությունը մասամբ բացատրում էր այս կապը,- ասել է Ուոլեսը:- Պարզվել է նաև, որ վիտամին D-ի բարձր մակարդակը նույնպես կապված է պայծառ լույսի ավելի մեծ ազդեցության և քնի ավելի կանոնավոր լինելու, բայց ոչ դեպրեսիվ ախտանիշների հետ»:






