Վերջերս կատարված հետազոտությունում, որը հրապարակվել է Cancer Cell ամսագրում, գիտնականները հետազոտել են, թե ինչպես է գլյուկոկորտիկոիդների ազդանշանների ամենօրյա փոխանցումն ազդում գլիոբլաստոմայի աճի վրա եւ սինքրոնացնում նրա ցիրկադային ռիթմերը տիրոջ օրգանիզմի հետ։ Գիտնականներն ուսումնասիրել են մեխանիզմները, որոնց օգնությամբ ռեցեպտորների գլյուկոկորտիկոիդների ակտիվությունը, որը փոխվում է՝ կախված օրվա ժամանակից, մոդելավորում ուռուցքի զարգացումը, եւ ինչպես կարելի է գլիբոլաստոմայի բուժման համար օգտագործել ուռուցքի վարքի վրա ազդեցությունը՝ պայմանավորված ցիրկադային ռիթմերով։
Գլիոբլաստոման գլխուղեղի ամենատարածված եւ ագրեսիվ չարորակ ուռուցքն է մեծահասակների մոտ, որոնց գոյատեւման մակարդակը սահմանափակ է՝ չնայած բուժման լայն հնարավորություններին, ներառյալ վիրահատությունը, ճառագայթային թերապիան եւ քիմիաթերապիան:
Գլյուկոկորտիկոիդ ստերոիդ հորմոնները, որոնք հաճախ նշանակվում են գլիոբլաստոմայով հիվանդների բորբոքումն ու ուղեղի այտուցը նվազեցնելու համար, նույնպես կարգավորում են ցիրկադային ռիթմերը: Գլյուկոկորտիկոիդները կարող են ե՛ւ ճնշել, ե՛ւ խթանել ուռուցքի առաջընթացը, այնուամենայնիվ, ցիրկադային ռիթմերի դերն այս էֆեկտներում դեռ պարզ չէ:
Գլիոբլաստոմայի առաջընթացի վրա ցիրկադային ռիթմերի նպաստավոր ազդեցությունը հասկանալու համար պետք է պարզել, թե արդյոք այս ռիթմերի թիրախավորումը կարող է բարելավել գլիոբլաստոմայի բուժման արդյունավետությունը:
Այս հետազոտության ընթացքում գիտնականները օգտագործել են մարդու եւ մկան գլիոբլաստոմայի բջջային գծերը եւ in vivo մոդելները՝ ուսումնասիրելու համար ամենօրյա գլյուկոկորտիկոիդային ազդանշանների ազդեցությունը ուռուցքի աճի եւ ցիրկադային սինքրոնացման վրա:
Ընթացիկ հետազոտրությունը բացահայտել է օրական գլյուկոկորտիկոիդային ազդանշանների եւ ցիրկադային ռիթմերի կարեւոր դերը գլիոբլաստոմայի աճի հարցում: Ցույց տալով, որ գլյուկոկորտիկոիդների ազդեցությունը կախված է օրվա ժամից, պարզ է դարձել, որ ցիրկադային մոդուլյացիան ուռուցքի առաջընթացի կարեւոր գործոն է:
Այս տվյալները միասին վերցրած ցույց են տալիս, որ գլյուկոկորտիկոիդային ազդանշանային ընկալիչների թիրախավորումը եւ ցիրկադային դինամիկայի օգտագործումը կարող են բարելավել թերապեւտիկ ռազմավարությունները: Այսպիսով դրանք կաջակցեն ապագա հետազոտություններին, որոնք ուսումնասիրում են քրոնոթերապիայի հնարավոր կարևորությունը գլիոբլաստոմայի բուժման հարցում։






