Պրոֆեսոր Փոլ Ուորքմանը 37 տարեկան էր եւ իրեն լավ էր դրսեւորել որպես բժշկական հետազոտող, երբ նրա մայրը՝ Էնան, մահացավ հազվագյուտ ոսկրային քաղցկեղից, որը հայտնի է որպես խորդոմա: Մոտ մեկ միլիոն մարդ տառապում է այդ հիվանդությամբ, որը բուժման չի ենթարկվում։

Հետագայում Ուորքմանը գլխավորել է Քաղցկեղի դեմ դեղերի մշակման կենտրոնը, իսկ հետո դարձել է Լոնդոնի քաղցկեղի հետազոտության ինստիտուտի գործադիր տնօրենը:

Ուորքմանը եւ նրա գործընկերները, որոնք աշխատել են միջազգային համագործակցության շրջանակում, վերջերս հայտնաբերել են հիմնական սպիտակուցը, որը հայտնի է որպես բրախիուրիա, որը կարեւոր է պացիենտի մարմնում խորդոմայի քաղցկեղի բջիջների գոյատեւման համար: Այս հայտնագործությունը մեծ իրարանցում է առաջացրել հետազոտողների շրջանում, քանի որ առաջարկել է խորդոմայի դեմ պայքարի միջոց՝ բրախիուրիա սպիտակուցի արգելափակում, որը կխանգարի քաղցկեղի բջիջների աճին:

Ընդամենը անհրաժեշտ էր գտնել դեղամիջոց, որը կարող էր արդյունավետորեն ազդել այդ սպիտակուցի վրա:

Խնդիրը բրախիուրիայի բարդ բաղադրությունն էր, որը համարվում է դեղակայուն։ Սակայն վերջերս Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում Ուորքմանը եւ Օքսֆորդի եւ Հյուսիսային Կարոլինայի նրա գործընկերները ցույց են տվել, որ բրախիուրիայի աննախադեպ ուսումնասիրությունից հետո հայտնաբերվել են մի քանի հատվածներ նրա մակերեսին, որոնք կարող են օգտագործվել որպես հատուկ մշակված դեղերի թիրախ:

Այս առաջընթացը ձեռք է բերվել՝ օգտագործելով ճառագայթման ամենահզոր ռենտգենային գեներատորներից մեկն աշխարհում՝ Օքսֆորդշիրի կոմսության սինքրոտրոնը լույսի ադամադնային աղբյուրով:

Այս աշխատանքի արդյունքում Ուորքմանի թիմն արդեն կարողացել է մեկուսացնել մի քանի միացություններ, որոնք այժմ օգտագործվում են պոտենցիալ դեղամիջոցներ ստեղծելու համար, դրանք կարող են թիրախավորել բրախիուրիան եւ սպիտակուցի քայքայումը:

Բժիշկները շուտով կարող են վերահսկել խորդոման՝ հիվանդություն, որի աճն ու տարածումը մինչ այժմ հնարավոր չի եղել վերահսկել։

«Այժմ ես օգնում եմ պայքարել այն հիվանդության դեմ, որը սպանեց մորս: Դա զգալի ջանքեր էր պահանջում Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող կենտրոնների շատ գիտնականներից, բայց արժեր»,- ասել է Ուորքմանը:

Կարեւոր է նշել, որ ներկայում բրախիուրիայի եւ խորդոմայի դեմ պայքարի համար մշակվող մեթոդներն ունեն ավելի լայն պոտենցիալ եւ կարող են օգտագործվել այլ, քաղցկեղի ավելի տարածված տեսակների բուժումը բարելավելու նպատակով, ավելացրել է Ուորքմանը։