Երկաթ, ցինկ, պղինձ, B12, D, A վիտամիններ, ֆոլաթթու և սելեն պարունակող մթերքների օգտագործումն օգնում է կանխել մազերի վաղաժամ սպիտակեցումը։ Այս մասին Bristol Life-ին ասել է բրիտանացի դեղագործ եւ սննդաբան Պաուլա Մարտին Քլերեսը։

Դիետոլոգը խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել գազարը, որը ոչ միայն հայտնի է տեսողության համար իր օգտակար հատկություններով, այլև դրական է ազդում մազերի առողջության վրա՝ բաղադրության մեջ պարունակվող վիտամին A-ի շնորհիվ։ Անհրաժեշտ է նաև բրոկկոլի օգտագործել։ Այս բանջարեղենը պարունակում է B, C և A վիտամիններ: Մյուս օգտակար բուսական մթերքներից են ընկույզները, որոնք հարուստ են ցինկով և սելենով: Դրանք նպաստում են հորմոնների արտադրությանը, որոնք ազդում են մազերի ծերացման վրա: Ոսպը կօգնի լրացնել երկաթի պաշարները, իսկ սաղմոնը, սարդինան և սկումբրիան՝ օմեգա-3-ի և կալցիումի համալրմանը: Քլերսը նաեւ խորհուրդ է տվել չանտեսել ձվերը։ Այն բիոտինի հարուստ աղբյուր է, որն օգնում է կանխել մազերի ջրազրկումը և պահպանել առողջ մազերը։