Վերջին հետազոտությունը, որը հրապարակվել է բժշկագիտական Annals of Neurology հանդեսում, ցույց է տալիս, որ նույնիսկ B12վիտամինի մակարդակը, որը համարվում է «նորմալ», կարող է առնչվել նյարդաբանական վնասների հետ:

B12-ի ներկա դեֆիցիտի շեմից բարձր B12-ի ընթացիկ մակարդակ ունեցող մարդկանց հետազոտությունը ցույց է տվել սպիտակ նյութի վնասման և նյարդային հաղորդունակության դանդաղեցում, ինչը նշանակում է, որ ազդանշանները նյարդի երկայնքով սովորականից ավելի դանդաղ են անցնում:

B12 վիտամինը պարունակում  է կենդանական ծագման մթերքներում, սննդային խմորիչում, հարստացված մթերքներում և որոշ չորամրգերում:

Ապացույցը, որ B12 վիտամինը կանխում է թուլամտությունը, հստակ չէ, սակայն գիտնականները հասկանում են, որ նյարդաբանական դիսֆունկցիայի և արյան բջիջների անոմալիաների կանխարգելման գործում այն կարևոր դեր է խաղում:

Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում B12 վիտամինի պակասը սովորաբար սահմանվում է որպես շիճուկ կոբալամինի մակարդակ 200 նգ/լ-ից ցածր՝ ըստ NICE-ի և Առողջապահության ազգային ինստիտուտի ուղեցույցների:

Մեծ Բրիտանիայում B12վիտամինի նորմալ մակարդակը սովորաբար կազմում է 201-914 նգ/լ (նանոգրամ/լիտր): Սակայն նորմայի սահմաններում մակարդակները դեռ կարող են ախտանիշներ առաջացնել:

B12 վիտամին նորմալ մակարդակն ԱՄՆ-ում նույնպես տատանվում է 200- 900 նգ/լ, սակայն ԱՄՆ-ում հետազոտողներն այժմ  սննդակարգի ուղեցույցները վերանայելու կոչ են անում:

Նոր հետազոտության մեջ ներառվել են 71 տարեկան միջին տարիքի 231 առողջ մարդիկ, որոնք ենթարկվել են նյարդաբանական ֆունկցիայի, ճանաչողական աշխատանքի և մագնիսական ռեզոնանսային պատկերման տարեկան թեստավորման: Արյան մեջ B12-ի միջին կոնցենտրացիան եղել է 413 pmol/L (պիկոմոլ/լիտր):

Միացյալ Նահանգներում B12-ի դեֆիցիտը սահմանվում է որպես արյան մակարդակ 148 pmol/L-ից ցածր, ինչը երեք ստանդարտ շեղումներով ցածր է բնակչության միջինից:

Կլինիկական նշանները հաճախ համարվում են հավելումների ընդունման լավագույն ցուցանիշները:

Գիտնականները բացայատել են, որ B12վիտամինի ցածր մակարդակն առնչվում է նյարդաբանական դիսֆունկցիային: B12-ի ցածր մակարդակի դեպքում ուղեղում նյարդային ազդակները ավելի դանդաղ էին ընթանում:

B12-ի ցածր մակարդակները ևս փոխկապակցված են տարածական մշակման արագության նվազման և սպիտակ նյութի հիպերինտենսիվության ավելացման հետ:

Ուշագրավ է, որ այս ազդեցությունները նկատվել են՝ չնայած մասնակիցների B12-ի մակարդակը ընդունված նորմայի սահմաններում:

Հետազոտողները նշել են, որ թեև B12 հավելումները բարելավում են հեմատոլոգիական ախտանիշները, մասնավորապես՝ կապտուկը և արյունահոսությունը, դրանք նյարդաբանական ախտանիշների նվազեցման համար կարող են արդյունավետ չլինել, քանի որ որոշ մարդկանց օրգանիզմում նյարդաբանական դիսֆունկցիան պահպանվում է B12-ի բնականոն մակարդակով: