Դրեզդենի տեխնիկական համալսարանի գերմանացի գիտնականները, չինացի գործընկերների մասնակցությամբ, ապացուցել են, որ ծխախոտի ծխի եւ մնացորդների աղտոտող նյութերը նպաստում են շրջակա միջավայրում մանրէների հանդեպ կայուն բակտերիաների տարածմանը եւ մարդու օրգանիզմ պաթոգենների ներթափանցմանը: Հետազոտությունը հրապարակվել է Environmental Health Perspectives (EHP) գիտական ամսագրում:
Բակտերիաների տարբեր տեսակներ կարող են փոխանակվել դիմադրողական գեներով այսպես կոչված պլազմիդների՝ ԴՆԹ փոքր մոլեկուլների միջոցով, որոնք բակտերիաները փոխանցում են միմյանց: Սա թույլ է տալիս բակտերիաներին, որոնք նախկինում բուժվում էին հակաբիոտիկներով, լինել դիմացկուն այդ հակաբիոտիկների նկատմամբ՝ դարձնելով դրանք բուժմանը ոչ այնքան ենթակա:
Թիմը պարզել է, որ ծխողները կարող են նպաստել իրենց թոքերում դիմացկուն մանրէների ավելի արագ տարածմանը, ինչը հանգեցնում է թոքերի ապագա վարակների դեպքում նշանակված հակաբիոտիկների արդյունավետության նվազմանը:
Դիմացկուն եւ պաթոգեն բակտերիաներով հարուստ ծխախոտի մնացորդները կարող են անցնել գետեր, ջրային այլ տարածքներ կամ լողափեր՝ հեշտացնելով վտանգավոր մանրէների տարածումը:
Հետազոտողները կոչ են արել խստացնել ծխախոտի մնացորդների ոչնչացման միջոցները՝ դրանց հայտնվելը ջրի ակունքներում կանխելու համար։






