Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 7,7 ժամից քիչ քնող դեռահասներն ավելի հաճախ են տառապում արյան բարձր ճնշմամբ։ Նույն կերպ՝ նրանց մոտ, ովքեր տառապում են անքնությամբ, ինչպես նաեւ քնի պակասով, հինգ անգամ ավելի մեծ են արյան բարձր ճնշում ունենալու շանսերը, որը կգերազանցի 140 սիստոլիկ ճնշումը, վկայում է այն հետազոտությունը, որը ներկայացվել է Նոր Օռլեանում, Ամերիկյան սրտաբանների հանդիպման ժամանակ, գրել է UPI-ն։

Գիտնականները հավաստիացնում են, որ արյան բարձր ճնշումը դեռահաս տարիքում կարող է հանգեցնել այն բանին, որ այդ երեխաների մոտ ողջ կյանքում կառաջանան սրտի առողջության հետ կապված խնդիրներ։

Հետազոտության համար գիտնականները ներգրավել են 421 աշակերտների Փենսիլվանիայի նահանգի երեք դպրոցական օկրուգներից։

Երեխաները հետազոտողներին տեղեկացրել են, թե տառապում են արդյոք անքնությամբ, իսկ հետո գիշերը մնացել են լաբորատորիայում, որպեսզի չափեն նրանց քնի տեւողությունը։

Քնի լաբորատորիայում մի քանի անգամ չափել են դեռահասների արյան ճնշումը լույսն անջատելուց երկու-երեք ժամ առաջ։

Թեեւ անքնության եւ վատ քնի համադրությունը հինգ անգամ բարձրացնում է արյան ճնման վտանգը, դեռահասները, որոնք բողոքում էին անքնությունից, բայց լաբորատորիայում քնել են մոտ 7,7 ժամ, ըստ երեւույթին, չեն ենթարկվել արյան ճնշման բարձրացման կամ հիպերտոնիայի ռիսկին։