Աշխատողների մեկ քառորդը, որոնք շատ ժամանակ են անցկացնում աշխատանքային խորհրդակցություններում, իրենց ավելի քիչ արդյունավետ և կենտրոնացած են զգում: Գիտնականները նրանց զգացողություններն անվանել են «չափից շատ խորհրդակցություններից զարթխումի համախտանիշ»։ Աշխատակիցների վրա հանդիպումների ազդեցության մասին պատմել է կառավարման հարցերում մասնագիտացած Harvard Business Review պարբերականը:
Ինչպես պարզվել է, պարբերականը հրապարակել է 52 էջանոց ուսումնասիրություն՝ The State of Work Innovation («Աշխատանքի վիճակը նորարարությունների պարագայում») վերնագրով: Արդյունքների թվում է երկար խորհրդակցությունների ազդեցությունը արտադրողականության վրա, տեղեկացրել է «Ֆոկուսը»։ Հետազոտողները գրել են, որ չափազանց շատ աշխատանքային խորհրդակցություններն ազդում են մարդկանց վրա, եւ որ ազդեցությունը տեւում է միջոցառման ավարտից հետո մի քանի ժամ: Ոմանք դա զգացել են մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, մատնանշել են նրանք։
Ինչ խնդիրներ են առաջանում աշխատանքային չափից ավելի երկար խորհրդակցությունների պատճառով.
բացասական հետեւանքների զգացողություն, ինչպիսին է ներգրավվածության վատացումը եւ արտադրողականության պակասումը՝ 28 տոկոս,
մերթ ընդ մերթ զգում են «զարթխում» խորհրդակցություններից՝ 90 տոկոս,
«զարթխումը» բացասաբար է ազդում աշխատանքային գործընթացի կամ արտադրողականության վրա՝ ավելի քան 50 տոկոս,
աշխատանքում ավելի քիչ ներգրավվածության զգացողություն՝ 47 տոկոս,
վատանում են հարաբերությունները գործընկերների հետ, ի հայտ են գալիս օտարվածություն եւ մենակ մնալու ցանկություն՝ 47 տոկոս,
գործընկերներին պատմում են խորհրդակցություններից ստացած վատ տպավորությունների մասին՝ 63 տոկոս։ Ընդ որում՝ ժամանակ առ ժամանակ դա անում է 36, հաճախ՝ 27 տոկոսը։ Այդ խոսակցությունները բացասական ազդեցություն են տարածում աշխատակիցների շրջանում եւ ուժեղացնում են «զարթխումը»։
Հետազոտողները հրապարակել են աշխատանքային ժամանակացույցի օրինակ, որը սթրես է առաջացնում մարդկանց մոտ։ Բացի այդ, նրանք պարզել են, թե ինչը դուր չի գալիս մարդկանց եւ ինչն է հանգեցնում խնդիրների.
թեմաների ժամանակավրեպությունը՝ 59 տոկոս,
հստակ օրակարգի կամ նպատակի բացակայությունը՝ 59 տոկոս,
ժամանակի վատ կառավարումը՝ 53 տոկոս,
արդյունքների բացակայությունը՝ 48 տոկոս,
անհավասար կամ ցածր ներգրավվածությունը՝ 39 եւ 38 տոկոս համապատասխանաբար,
խորհրդակցության անարդյունավետ վարումը՝ 30 տոկոս։
Հետազոտողները նաեւ ներկայացրել են հինգ ռազմավարությունների ցուցակ խորհրդակցությունների բացասական հետեւանքները նվազեցնելու համար.
նպաստել այն բանին, որ մարդիկ ավելի շատ արտահայտվեն եւ որպեսզի լինի արձագանք գաղափարներին,
կրճատել մասնակիցների թիվը, որպեսզի լինեն միայն կոլեկտիվի անհրաժեշտ անդամները։ Գրել խորհրդակցության պլան եւ այն վերածել գործողությունների պլանի,
խորհրդակցությունների ժամանակ մարդկանց չպահել ավելի երկար, քան անհրաժեշտ է։ Հետեւել, որպեսզի խորհրդակցության արդյունքները կյանքի կոչվեն։






