Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տնտեսական տարածաշրջանում 2023 թվականին տուբերկուլյոզով հիվանդանալու դեպքերի թիվը 2022 թվականի համեմատ աճել է 10%-ով։ Դրա մասին են վկայում ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի (ԵՏԳ) «Տուբերկուլյոզի հսկողություն և մոնիտորինգ Եվրոպայում» զեկույցի տվյալները։
Տարածաշրջանը, որն ընդգրկում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 երկրներ, 2023 թվականին հաղորդել է 2022 թվականի տվյալների համեմատ տուբերկուլյոզի ավելի քան 172 հազար նոր և կրկնվող դեպքերի մասին: Մինչդեռ ԵՄ երկրներում՝ Եվրոպական տնտեսական տարածքում ախտորոշվել է գրեթե 37 հազար մարդ՝ նախորդ տարվա 35 հազարի համեմատ: Ըստ զեկույցում բերված վիճակագրության՝ մինչև 15 տարեկան երեխաներին բաժին է ընկնում տուբերկուլյոզի նոր և կրկնվող դեպքերի ընդհանուր թվի 4,3%-ը, աճը նկատվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։
2022-2023 թվականներին երեխաների շրջանում գրանցվել է տուբերկուլյոզի ավելի քան 650 նոր դեպք։ Խիստ մտահոգիչ է, որ Եվրամիություն/ եվրոպական տնտեսական տարածաշրջանում տուբերկուլյոզով հիվանդ յուրաքանչյուր հինգերորդ երեխայի դեպքում հայտնի չէ, թե արդյոք նրանք լիովին բուժվել են: Բուժումն ավարտելու վերաբերյալ այս անորոշությունը կարող է հանգեցնել բուժման ավելի վատ արդյունքների, օրինակ՝ դեղորայքակայուն տուբերկուլյոզի առաջացումը և դրա հետագա տարածումը:
Ինչպես շեշտել է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն, «դեռ մինչև միջազգային զարգացման աջակցության վերջին կրճատումները, տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային հարցում աշխարհը բախվեց 11 միլիարդ դոլարի դեֆիցիտին։ Միևնույն ժամանակ, տուբերկուլյոզի թեստավորման, կանխարգելման, ինչպես նաև ախտորոշման և բուժման առումով առաջվա պես զգացվում է ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանաքի ազդեցությունը։
Բազմադեղորայքակայուն տուբերկուլյոզը (MDR M. tuberculosis բակտերիայից առաջացող տուբերկուլյոզի ձև է, որը դիմացկուն է ռիֆամպին և իզոնիազիդ դեղորայքների նկատմամբ-խմբ.) շարունակում է հիմնական խնդիր մնալ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում, քանի որ դրանով հիվանդացածների բուժման հաջողության մակարդակը սպասելիքներից նկատելիորեն ցածր է:
Չնայած ախտորոշման և բուժման բարելավմանը, MDR-TB-ի և տուբերկուլյոզի այլ դեղակայուն ձևերի պահպանումը ընդգծում է բուժման ավելի արդյունավետ ռազմավարությունների և բուժառուների բարելավված կառավարման հրատապ անհրաժեշտությունը, ինչպիսիք են նոր և կարճ, ոչ ներարկային, հաբերով բուժման ռեժիմները: ՄԻԱՎ-ի համակցված վարակը ևս մնում է մշտական խնդիր Եվրոպայում տուբերկուլյոզից տառապող բուժառուների համար. 2023-ին տուբերկուլյոզի նոր և կրկնվող դեպքերում բուժառուների ավելի քան 15%-ը վարակված է ՄԻԱՎ-ով: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում այդ թիվը կազմում էր ավելի քան 19 հազար մարդ, մինչդեռ ԵՄ/ եվրոպական տնտեսական տարածաշրջանում այդ թիվը գերազանցում էր 600-ը։






