Եթե ​​դուք այրոց ունեք, ապա պետք է խուսափեք պանիր և այլ յուղալի կաթնամթերք օգտագործելուց, քանի որ դրանք կարող են դանդաղեցնել ստամոքսի դատարկումը և խորացնել ախտանիշները: Այս մասին WelnessPulse-ին է պատմել ամերիկացի թերապևտ Մայքլ Չիչակը։

Ըստ նրա, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության (ԳԷՌՀ) սրման հիմնական «սադրիչները» թթու, տապակած, կծու սնունդն է, ինչպես նաև թեյը, սուրճը, գազավորված ըմպելիքն ու քաղցրավենիքը։ Սա քրոնիկ պաթոլոգիա է, որի դեպքում ստամոքսի կամ բարակ աղիքի պարունակությունն ընկնում է կերակրափող: Սա կարող է առաջացնել կրծքավանդակի շրջանում  այրոցի զգացողություն, կոկորդի ցավ և թթվահամ բխկոց:

Թթվային ռեֆլյուքսն առաջանում է, երբ կերակրափողի ստորին սֆինկտերը՝ կերակրափողի և ստամոքսի միջև ընկած մկանը, «դուրս» է բացվում, թեև սովորաբար այն պետք է պարունակությունը միայն ներս անցկացնի: Որոշ յուղալի կաթնամթերքներ, ինչպիսիք են պանիրը և սերուցքը, կարող են դանդաղեցնել ստամոքսի դատարկումը: Սա կարող է լրացուցիչ ժամանակ տալ պարունակությանը վերև «բարձրանալու» համար: Նույնպիսի վտանգ են ներկայացնում արագ սնունդը, տապակած միսն ու շոկոլադը։

Այրոցի ախտանիշները թեթևացնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս ուտել ամբողջական հացահատիկից պատրաստված հաց, բանջարեղեն, ընկուզեղեն, թթվեցված բանջարեղեն և կենդանի բակտերիաներով յոգուրտներ: