Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ քաշի նվազման շատ պարզ ռազմավարությունը ավելի մեծ ազդեցություն ունի, քան մանրակրկիտ, ամենօրյա կալորիաների հաշվարկը: Խոսքը 4:3 ընդհատվող քաղցածության ռեժիմի մասին է։ Դրա մասին գրում է ScienceAlert-ը։

Այս ռեժիմը ենթադրում է սահմանափակել կալորիաները շաբաթական երեք օր, իսկ մյուս օրերին կանոնավոր սնվել: Փորձը ցույց է տվել, որ այս մոտեցումը մարդկանց հնարավորություն է տալիս միջինը մեկ տարվա ընթացքում նիհարել 7,6%-ով՝ կալորիաների օրական 5% սահմանափակման համեմատ:

Հետազոտության հեղինակները խոստովանում են, որ տարբերությունն այնքան էլ մեծ չէ, սակայն արդյունքները հուշում են, որ այս եղանակը կարող է ավելի արդյունավետ լինել, քանի որ դրան ավելի հեշտ է հավատարիմ մնալ:

Հետազոտությանը մասնակցել է 165 ավել քաշ ունեցող կամ ճարպակալման հակված 18-60 տարեկան մարդիկ: Փորձարկվողների մի խումբը հետևում էր 4:3 ընդհատվող քաղցածության ռեժիմին, մինչդեռ երկրորդ խումբը սահմանափակել է օրական կալորիաների ընդունումը և ավելացրել է ակտիվության մակարդակը:

Ընդհատվող քաղցածության ռեժիմ պահպանող խումբը յոթ օրից երեքը սահմանափակել է կալորիաների ընդունումը 80%-ով: Շաբաթվա մնացած օրերին կալորիաները ոչ մի կերպ չէին սահմանափակվում, թեև առողջ սնունդը խրախուսվում էր։ Երկրորդ խումբը սահմանափակում էր կալորիաների ընդունումը 34%-ով և նման կերպ վարվում էր ամեն օր:

Նվազեցված կիլոգրամների տարբերությունը երկու խմբերում էլ տարբեր է եղել, սակայն ընդհատվող քաղցածության խմբում ընդգրկված մարդիկ նիհարել են 7,7 կգ՝ երկրորդ խմբի 4,8-ի դիմաց: Երկու խմբերի շրջանում էլ  արյան ճնշման բարելավումներ են գրանցվել:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են որոշ վերապահումներով: Դրանցից մեկն այն է, որ մասնակիցներն ինքնուրույն զեկուցել են իրենց սննդի և էներգիայի ընդունման մասին: Չի բացառվում, որ ընդհատվող քաղցածության խումբը ավելի քիչ կալորիաներ է օգտագործել իրենց «հանգստի» օրերին:

Հետազոտողների կարծիքով՝ սա կարող է ցուցանիշ լինել, որ մարդկանց համար ավելի հեշտ է հավատարիմ մնալ ընդհատվող քաղցածությանը: Քաշի նվազման ծրագրերն ավելի արդյունավետ են, եթե դրանք պահպանելն ավելի հեշտ է: