Բնակչության 20-35 տոկոսը եւ տարեց մարդկանց կեսը տառապում են քնի քրոնիկական խանգարմամբ։ Ավելին, գրեթե յուրաքանչյուր դեռահաս կամ մեծահասակ ինչ-որ պահի քնի կարճատեւ պակաս է ունեցել։ Շատ պատճառներ կան չքնելու համար՝ լինեն երեկույթները, երկար աշխատանքային օրը, հարազատների մասին հոգալը, թե պարզապես ժամանակի անցկացումը սմարթֆոնի առջեւ։

Վերջերս կատարված հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ ուղեղի այն հատվածները, որոնք գործում են կարճատեւ եւ երկարատեւ վիճակներում, էապես տարբերվում են։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry ամսագրում։

Ընդ որում՝ քնի երկարատեւ պաթոլոգիական խանգարումները, ինչպիսին են անքնությունը, օբստրուկտիվ ափնոեն քնի մեջ, նարկոլեպսիան եւ կարճատեւ անքնությունը, տեղայնացվում են ուղեղի տարբեր հատվածներում։

Քնի պակասի կրկնվող դրվագները կարող են շատ ավելի լուրջ հետեւանքներ ունենալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի հաճախակի պակասը բացասաբար է անդրադառնում ուղեղի զարգացման վրա, նվազեցնում է ուղեղից վնասակար նյութերի հեռացումը, էմոցիոնալ կայունությունը եւ հանգեցնում է աշխատանքային հիշողության, ինչպես նաեւ դպրոցում կամ աշխատավայրում մարդու գործունեության զգալի վատթարացման:

Գիտնականները վերլուծել են ուղեղի 231 հետազոտությունների տվյալները։ Հետազոտություններն ուսումնասիրել եւ համեմատել են մի քանի խմբեր, ինչպիսիք են քնի քրոնիկ խանգարումներ ունեցող պացիենտները ,առողջ մարդկանց հետ, կամ առողջ, լավ հանգստացած անձինք՝ քնի պակասից տառապողների հետ:

Արդյունքները ցույց են տվել խմբերի միջեւ հստակ նյարդային տարբերություններ: Քնի քրոնիկ խանգարումներ ունեցող մարդկանց մոտ փոփոխություններ են տեղի ունեցել ուղեղի մի հատվածում, որը հայտնի է որպես առջեւի գոտու կեղեւ, ինչպես նաեւ աջ նշաձեւ մարմնում եւ հիպոկամպում՝ ուղեղի կենտրոնական մասում: Օրինակ, այս ոլորտները ներգրավված են հույզերի, հիշողությունների, որոշումների եւ սենսացիաների մշակման մեջ: