Ելակը բարերար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, հաղորդում է Verywell Health պորտալը։ Հատապտղի գլխավոր առավելություններից մեկը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկումն է։ Ելակի ցածր գլիկեմիկ ինդեքսը կանխում է շաքարի կտրուկ տատանումները, ինչն  այն օգտակար է դարձնում շաքարախտով հիվանդների համար։

Ելակն ունի հակաբորբոքային և վերքերն ապաքինող հատկություններ։ Հատապտղի մեջ պարունակվող հակաօքսիդանտները և վիտամին C-ն նվազեցնում են բորբոքումն ու ցավը օստեոարթրիտի դեպքում։ Դրանք նաև նպաստում են մաշկի վերականգնմանը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ելակի կանոնավոր օգտագործումն օգտակար է սրտի համար։ Շաբաթական երեք չափաբաժինը նվազեցնում է սրտի կաթվածի վտանգը, հատկապես երիտասարդ կանանց մոտ։

Վիտամին C-ի բարձր պարունակությունն ամրապնդում է իմունիտետը։ Ելակը նաև հարուստ է ֆոլաթթվով, որն անհրաժեշտ է ԴՆԹ-ի պահպանման և առողջ հղիության համար։

Ելակի մեջ պարունակվող հակաօքսիդանտները պաշտպանում են քաղցկեղից և նվազեցնում խոլեստերինի մակարդակը։ Հատապտղի օգտագործումը կարող է ընդհանուր խոլեստերինը նվազեցնել 10%-ով, իսկ «վատ» խոլեստերինը՝ 13%-ով։