Journal of the American Geriatrics Society-ում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սոցիալապես ակտիվ մնալը կարող է երկարացնել կյանքը շատ տարիներով:
Գիտնականները նշել են, որ 60-ից բարձր տարիքի մարդիկ, որոնք շարունակում են մնալ սոցիալապես ակտիվ, ավելի դանդաղ են ծերանում, նրանց համար նվազում է մահվան ռիսկը: Մինչ ժամանակագրական տարիքը չափվում է տարիներով, կենսաբանական տարիքը հիմնված է ժամանակի ընթացքում բջիջների, հյուսվածքների եւ օրգանների վնասման աստիճանի վրա:
Հետազոտողները հետեւել են մոտ 230 տարեցների, որոնք լրացրել են հարցաթերթիկներ հոգեսոցիալական եւ կենսակերպի վերաբերյալ եւ տվել արյան նմուշներ:
Ուսումնասիրությունը 4 տարի շարունակելուց հետո արդյունքները ցույց են տվել, որ բարձր սոցիալական ներգրավվածությունը կապված է մահվան ռիսկի 42 տոկոսով նվազման հետ:
Ամենաբարձր ներգրավվածություն ունեցող մասնակիցներն ունեցել են ավելի ցածր միջին կենսաբանական տարիք, ավելի առողջ ապրելակերպ եւ դեպրեսիվ ախտանիշների ավելի քիչ հավանականություն:
Գործունեության այնպիսի ոլորտներ, ինչպիսին են բարեգործությունը, թոռների հետ ժամանակ անցկացնելը եւ սպորտային կամ սոցիալական ակումբներին մասնակցելը, շատ ավելի են կապված մահացության կրճատման հետ:






