Վերջերս American Journal of Clinical Nutrition հանդեսում հրապարակված խմբագրականում քննարկվում է նոր պատկերագրական տեխնիկայի կիրառումը՝ հետազոտելու համար, թե ինչպես են հիպոթալամուսի որոշակի կառուցվածքային առանձնահատկություններն ազդում սննդային վարքագծի վրա:

Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ենթարկվում սննդային խանգարումների, մասնավորապես՝ նյարդային անորեքսիայի, հատկապես սեռական հասունացման շրջանում։ Հակառակ դրան, կանացի ուղեղի դերը նյարդաբանության և հոգեբուժության մեջ ուսումնասիրվել է մի շարք հետազոտություններով։ Հիպոթալամուսն ուղեղի միջանկյալ հատվածում գտնվող և սննդային վարքագծին առնչվող հոմեոստատիկ և հեդոնիկ գործառույթները կարգավորում փոքր, տարասեռ կառուցվածք է։ Ներկայիս պատկերագրական տեխնիկաները սահմանափակ են հիպոթալամուսում կորիզների ենթասեգմենտացիան արձանագրելու իրենց ունակությամբ։ Արդյունքում, հիպոթալամուսի դերը հետազոտող ուսումնասիրությունների մեծ մասն անցկացվել է կրծողների վրա։

Clinical Journal of Medicine հանդեսում հրապարակված նախորդ հետազոտության մեջ գիտնականները հայտնաբերել են նյարդային անորեքսիայից և ճարպակալումից տառապող երիտասարդ չափահաս կանանց հիպոթալամուսի միկրոկառուցվածքային փոփոխություններ։ Այդ նպատակով անհրաժեշտ է բարձր զգայունության, գերբարձր լուծաչափով T1 քանակական մագնիսառեզոնանսային շերտագրում հաղթահարելու ավանդական պատկերագրական տեխնիկաներին առնչվող սահմանափակումները, որոնք թույլ չեն տալիս վիզուալիզացնել մարդու հիպոթալամուսը։

Այս հետազոտության մեջ հետազոտվել է քառասունչորս երիտասարդ կանանց հիպոթալամուսը, որոնցից քսանմեկը նորմալ քաշ ուներ, տասներեքն ախտորոշվել են սահմանափակող նյարդային անորեքսիա, իսկ տասը՝ ճարպակալում էին։ Տարիքային համապատասխանեցումը վերացրեց տարիքային ցանկացած հնարավոր կողմնակալություն։

Առանձին հիպոթալամիկ կորիզների ծավալները և T1 արժեքները, որոնք ծառայում էին որպես բջջային ամբողջականության անուղղակի մարկերներ, համեմատվել են ամբողջ ուղեղի կանորավորումից հետո՝ ոչ պարամետրիկ թեստերի օգնությամբ:

Մարմնի զանգվածի ինդեքսի (BMI) և սննդային խանգարումներին առնչվող գործոնները, մասնավորապես գրելինի և լեպտինի մակարդակները, հիպոթալամիկ կորիզների մագնիսառեզոնանսային շերտագրման  պարամետրերը, դեպրեսիան և անհանգստությունը, բացահայտելու համար բազմաչափ ոչ գծային մասնակի նվազագույն քառակուսիների (NIPALS) վերլուծություն է իրականացվել։

Այս միջառարկայական ռազմավարության մեջ հիպոթալամիկ շրջաններից վերցված 7T մագնիսառեզոնանսային շերտագրման  տվյալները համահարաբերակցվել են սննդային վարքի, անհանգստության, տրամադրությանը քաղցին ու հագեցվածությանն առնչվող հորմոնների ծայրամասային մակարդակների չափանիշների հետ։

Հիպոթալամիկ ուղեղի 50 տարբեր շրջանների համար ծավալային տվյալներ և քանակական T1 ինդեքսներ են ստացվել։

Նյարդային անորեքսիայով և, ավելի փոքր չափով, ճարպակալումից տառապող բուժառուների շրջանում հիպոթալամուսի պարա- և պերիվենտրիկուլյար կորիզների և միացնող մանրաթելերի բնութագրական տարբերություններ են նկատվել կանոնավոր քաշ ունեցող բուժառուների համեմատ։

Պարզվել է, որ թե՛ պարա-, թե՛ պերիվենտրիկուլյար կորիզները կարևոր դեր են խաղում սննդային վարքագծի մեջ, ինչը ենթադրում է, որ այս տարածքներում ցանկացած միկրոկառուցվածքային փոփոխություն կարող է նպաստել սննդային խանգարումների պաթոֆիզիոլոգիային։