Բժշկագիտական Journal of Investigative Dermatology (JID) հանդեսում հրապարակված նոր հետազոտությունը պարզել է, որ որովայնի ճարպը կարող է ավելի նշանակալի ռիսկի գործոն լինել փսորիազի (թեփատու կամ գունափոփոխ որքին՝ pityriasis versicolor) զարգացման համար, քան օրգանզիմում ճարպի ընդհանուր տոկոսը։
Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները վերլուծել են ավելի քան 330 հազար մարդու տվյալներ և եզրակացրել, որ հենց որովայնային ճարպն է ամենաուժեղ կերպով կապված այս մաշկային հիվանդության առաջացման հետ։
Հետազոտության առանցքային հետևությունները
- Գոտկատեղի ճարպն ավելի վտանգավոր է, քան ընդհանուր ճարպակալումը, հատկապես կանանց համար։
- Կապը պահպանվում է նույնիսկ գենետիկ նախատրամադրվածությունը հաշվի առնելով։
- Որովայնային ճարպը կարող է հանդես գալ որպես բորբոքման անկախ խթանիչ՝ սաստկացնելով փսորիազի ընթացքը:
Գիտնականներն առաջարկում են գոտկատեղի շրջագծի չափումը ներառել փսորիազի զարգացման ռիսկը գնահատելու ստանդարտ եղանակների մեջ։ Դա կօգնի վաղ ախտորոշմանը և հիվանդության կանխարգելմանը։
Բուժման հեռանկարները
Հոդվածում քննարկվում է ինկրետինների վրա հիմնված դեղամիջոցների (օրինակ՝ GLP-1 ընկալիչների ագոնիստների) օգտագործման հնարավորությունը, որոնք արդեն օգտագործվում են շաքարախտի և ճարպակալման բուժման մեջ։ Այդ դեղամիջոցները կարող են լինել փսորիազի բուժման համալիր մոտեցման մաս։
Հետազոտությունը հաստատում է որովայնի ճարպի վերահսկման կարևորությունը ոչ միայն նյութափոխանակության առողջության, այլև խրոնիկական բորբոքային պաթոլոգիաների, դրանց թվում՝ փսորիազի ռիսկը նվազեցնելու համար։






