Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ մեքենայի բանալիները հեծանվի սաղավարտով փոխարինելը կարող է նվազեցնել դեմենցիայի եւ Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում:
Գիտնականները նշել են, որ մշտապես հեծանիվ վարելը կարող է նույնիսկ նպաստել ուղեղի այն հատվածի չափի մեծացմանը, որը կարեւոր է հիշողության համար: Նրանք վերլուծել են գրեթե 480 հազար մարդկանց տվյալներ, որոք նշել են, թե որ տրանսպորտային միջոցներն են ամենից հաճախ օգտագործում:
13 տարվա հետազոտության ընթացքում ավելի քան 8 800 մասնակիցների մոտ զարգացել է դեմենցիա, իսկ գրեթե 4 000-ի մոտ՝ Ալցհեյմերի հիվանդություն։ Սակայն արդյունքները ցույց են տվել, որ այն մասնակիցների մոտ, որոնք հեծանիվ են քշել կամ համատեղել են հեծանիվը այլ տրանսպորտային միջոցների հետ, ինչպիսիք են քայլելը, մեքենայով կամ հասարակական տրանսպորտով երթեւեկելը, դեմենցիայի առաջացման հավանականությունը 16 տոկոսով ավելի ցածր է եղել, իսկ Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը ցածր է եղել 22 տոկոսով։
Պարզվել է, որ առավելությունները հիմնականում կենտրոնացած են եղել այն մարդկանց մոտ, ովքեր Ալցհեյմերի հիվանդության գենետիկ ռիսկ չունեին: Ուսումնասիրության հեղինակները նշել են, որ ուղեղի ՄՌՏ սքանավորումը բացահայտել է ակտիվ շարժունության հետ կապված մեկ այլ հետաքրքիր միտում:
«Հեծանիվ վարելու ռեժիմը եւ հեծանիվ վարելու խառը ռեժիմը զգալիորեն կապված են եղել հիպոկամպի ծավալի մեծացման հետ»,- նշել են գիտնականները։






