Հոնկոնգի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները մշակել են MOME անվանմամբ նեյրոցանց, որը կարող է հայտնաբերել կրծքագեղձի ուռուցքները ՄՌՏ պատկերներով: Ինչպես տեղեկացրել է South China Morning Post (SCMP) թերթը՝ մոդելը հիմնվել է Չինաստանից ստացված բժշկական տվյալների վրա, ինչն այն հատկապես արդյունավետ է դարձնում առողջապահական համակարգի պայմաններում:

Կրծքագեղձի քաղցկեղը մնում է կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղներից մեկը։ Վաղ հայտնաբերումը հաջող բուժման գրավականն է, եւ նոր տեխնոլոգիաները կարող են զգալիորեն բարելավել այդ պրոցեսը։ MOME նոր նեյրոցանցային մոդելը ցուցաբերել է բարձր ճշգրտություն ոչ միայն ուռուցքների հայտնաբերման, այլեւ քիմիաթերապիայի նկատմամբ օրգանիզմի արձագանքի կանխատեսման հարցում: Սա բացում է նոր հնարավորություններ բուժման նկատմամբ անհատական ​​մոտեցման համար:

MOME-ն արդեն հաջողությամբ փորձարկվել է Չինաստանի տասը հիվանդանոցներում, հետազոտողների կարծիքով՝ դրա օգտագործումը նվազեցրել է բիոպսիաների թվաքանակը։

Բիոպսիան պացիենտի օրգանիզմից բջիջների եւ հյուսվածքների տարբեր նմուշներ վերցնելու (բիոպսիա) մեթոդ է՝ հետագա լաբորատոր հետազոտությունների համար: Չնայած իր բարձր ախտորոշիչ արժեքին՝ այն ունի մի շարք առանձնահատկություններ: Նախեւառաջ՝ այն ինվազիվ միջամտություն է, որը պահանջում է միջամտություն օրգանիզմում, ինչն ինքնին կարող է առաջացնել անհարմարություն, ցավ եւ երբեմն բարդություններ: Մեկ այլ թերություն կեղծ արդյունքներ ստանալու հնարավորությունն է: Եթե հյուսվածքի նմուշը չի վերցվում ամենաշատ տուժած հատվածից, պաթոլոգիան կարող է աննկատ մնալ, եւ արդյունքը կլինի կեղծ բացասական:

Գիտնականների կարծիքով՝ MOME կիրառումը կարող է արագացնել եւ հեշտացնել ախտորոշումը: Սակայն, չնայած ալգորիթմի արդյունավետությանը, յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ վերջնական որոշումը դեռեւս կայացնում է բժիշկը, ինչը նվազեցնում է ախտորոշման սխալների ռիսկը: