Երբ մարդը սայթաքուն մակերեսի վրա սկսում է կորցնել հավասարակշռությունը, բնական արձագանքը ձեռքերը բարձրացնելն է՝ հավասարակշռությունը վերականգնելու համար։ Ըստ Արիզոնայի առողջապահական գիտությունների համալսարանի ուսումնասիրության՝ 65 տարեկան և բարձր մարդիկ սայթաքելիս կարող են ավելի դանդաղ շարժել ձեռքերը, ինչը կարող է մեծացնել ընկնելու ռիսկը։
Scientific Reports բժշկագիտական հանդեսում հրապարակված հոդվածն առաջին անգամ վերլուծում է ձեռքերի հավասարակշռությունը շտկող շարժումները, որոնք կարող են օգնել նվազեցնելու կոնքի կոտրվածքները, պատմում է ավագ հեղինակ, փիլիսոփայության դոկտոր, Մել և Էնիդ Ցուկերմանների անվան պետական քոլեջին առընթեր առողջապահական մասնագիտությունների դպրոցի դոցենտ Ջոնաթան Լի-Քոնֆերը։
Նա և իր գործընկերներն ուսումնասիրել են տարեց մարդկանց քայլքն առօրյա պայմաններում։
Հետազոտական խումբը տվյալներ է հավաքել մարդկանց երկու խմբի վերաբերյալ՝ նրանցից մեկի միջին տարիքը 26 էր, իսկ մյուսի միջին տարիքը՝ 72: Նրանք պարզել են, որ բոլոր մասնակիցները նույն ծանրության վրիպումների ժամանակ հասել են ձեռքի հետմղման համադրելի գագաթնակետին։ Սակայն, ավելի մեծ խմբում դա տեղի էր ունենում միջինում 58%-ով ավելի դանդաղ, քան երիտասարդ խմբում։
Բացի դրանից, նրանք պարզեցին, որ ձեռքերի դիրքի ավելի արագ և սուր կարգավորումը օգնեց սղղալիս սահմանափակել ամբողջ մարմնի շարժումը՝ քանակապես գնահատելով մասնակիցների մարմինների կողային շարժման տարբերությունն ընդամենը 1/25 վայրկյանում։
Լի-Քոնֆերի նախորդ հետազոտությունը ցույց է տվել, որ շատ մարդիկ դրա փոխարեն կողքի վրա են ընկնում: Այդ տարբերությունը կարևոր է վնասվածքների կանխարգելման համար, քանի որ սայթաքման հետևանքով ընկնելը հաճախ հանգեցնում է կոնքի կոտրվածքների։
Լի-Քոնֆերի նոր ուսումնասիրությունը հիմք է դնում ձեռքերն ամրացնելու և սահելու արձագանքը բարելավելու կարողություն ունեցող միջամտությունների հետագա հետազոտությունների համար։ Նա ծրագրում է ուսումնասիրել, թե արդյոք թիրախային մկանների ամրապնդումը ծանրաձողի արագ կողմնային բարձրացումներով սղղալիս օգնո՞ւմ է արագացնել մասնակիցների ձեռքերի շարժումները։ Հավասարակշռությունը շտկող ձեռքի շարժումները տեղի են ունենում գրեթե նույնքան արագ, որքան ավտոմատ ռեֆլեքսը, և ըստ նրա, առկա ուժի օգտագործումը կարող է արագացնել գործընթացը։ Եթե ապագա արդյունքները հաստատեն այդ մոտեցումը, ձեռքերի վարժությունների ավելացումը՝ ոտքերն ամրացնող անկման կանխարգելման առկա ծրագրերին ֆիզիկական թերապիայի արձանագրություններն ավելի արդյունավետ կդարձնի, այդպիսով փրկելով կյանքեր և երկարացնելով կյանքի տևողությունը։






