Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները հայտնել են տարիքային դիմադրողական մեզենքիմալ բջիջների (SRC) ստեղծման մասին: Փորձի ընթացքում նրանք չեղարկել են մարդկանց ամենամոտ կենսաբանական ազգականների՝ մակակաների մոտ տարիքային փոփոխությունները: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում:
Տարիքի հետ օրգանիզմում բջիջների թարմացման մեխանիզմներն սկսում են ավելի քիչ արդյունավետ աշխատել. նոր բջիջներն ավելի դանդաղ են ձևավորվում, իսկ հին բջիջները չեն հասցնում ժամանակին հեռացվել։ Սա հանգեցնում է օրգանների ֆունկցիաների աստիճանական նվազմանը, բորբոքումների, նյութափոխանակության խանգարումների և ծերացման այլ դրսևորումների։
SRC բջիջները կարողացել են միջամտել այս գործընթացին։ 44 շաբաթվա ընթացքում տարեց մակականերին, որոնց տարիքը համապատասխանում էր մարդկային մոտ 60-70 տարեկանին, յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ներարկվել են SRC բջիջներ։ Արդյունքում, կենդանիների մոտ կողմնակի ազդեցություններ չեն դիտվել՝ ջերմությունը չի բարձրացել, բորբոքումներ չեն առաջացել, մարմնի քաշը չի նվազել։
SRC բջիջների ազդեցության մեխանիզմը կապված է էկզոսոմների արտազատման հետ՝ մանրադիտակային բշտիկներ, որոնք պարունակում են սպիտակուցներ և ՌՆԹ մոլեկուլներ։ Այս «պատիճները» բջիջներին փոխանցում են ազդանշաններ, որոնք ճնշում են բորբոքումը և խթանում վերականգնումը։
Թերապիան անվտանգ է եղել, ոչ մի կապիկի մոտ ուռուցքներ չեն զարգացել: Հեղինակների խոսքով՝ եթե տեխնոլոգիան հարմարեցվի մարդկանց համար, ապա այն կկարողանա դանդաղեցնել տարիքային հիվանդությունների զարգացումը, բարելավել կյանքի որակը ծերության շրջանում և նույնիսկ վերականգնել վերարտադրողական գործառույթները:






