«Սիրիուս» գիտատեխնոլոգիական համալսարանի Թարգմանական բժշկության գիտական կենտրոնի մասնագետները սինթեզել են նոր քիմիական միացություններ, որոնք ունակ են ակտիվացնել վտանգավոր վարակների բուժումը։ Խոսքը վերաբերում է այն մանրէներին, որոնք դիմացկունություն են ձեռք բերում ավանդական հակաբիոտիկների նկատմամբ։
Հայտնագործության հեղինակները պարզաբանում են, որ ստացված միացությունները գործում են մանրէային պաշտպանությունը ճնշելու միջոցով և նվազեցնում են վարակների կայունությունը բուժման նկատմամբ, հաղորդում է Planet Today-ը։ Փորձերի գլխավոր թիրախը դարձել է այն ֆերմենտը, որը արտադրում են ծծմբաջրածնի արտադրության համար պատասխանատու մանրէները։ Վերջինս օժտված է սթրեսակայուն հատկությամբ, հատկապես՝ հակաբիոտիկների ընդունման ֆոնին։
Ներկայումս լայն տարածում են գտել կարբապենեմազա արտադրող էնտերոբակտերիաները, սակայն դրանցով պայմանավորված վարակների բուժումը մնում է շատ թանկարժեք։ Նոր մոտեցումը, որը հիմնված է «սիներգիստ-հակաբիոտիկ» համակցությունների օգտագործման վրա՝ գիտնականներին առավել առաջնահերթ է թվում։ Այն համատեղում է արդյունավետությունը սինթեզի պարզության և արտադրության ծախսերի մատչելիության հետ, պնդում են «Սիրիուս» գիտատեխնոլոգիական համալսարանի Թարգմանական բժշկության գիտական կենտրոնի աշխատակիցները։
Հետազոտության հեղինակները նշում են նաև, որ ստացված մոլեկուլներից մեկը հատկապես արդյունավետ է եղել որպես կատալիզատոր հայտնի հակաբիոտիկների՝ նորզֆլոքսացինի, գենտամիցինի, մեխոպենեմի և սեֆեպիմի ազդեցության դեպքում։ Այս մոլեկուլը առավել արդյունավետ է եղել MRSA-ի նկատմամբ, որը վտանգավոր հիվանդությունների պատճառ է հանդիսանում, այդ թվում՝ թոքաբորբ, մաշկային ինֆեկցիաներ և միզուղիների խնդիրներ։






