Կենդանական ծագման մթերքների օգտագործումը չի ավելացնում վաղաժամ մահվան ռիսկը և կարող է պաշտպանական ազդեցություն ունենալ քաղցկեղի դեմ, այս մասին ցույց է տվել խոշոր NHANES III նախագծի շրջանակում իրականացված հետազոտությունը։ Արդյունքները հրապարակվել են Applied Physiology, Nutrition, and Metabolism (APNM) ամսագրում։
Գիտնականները վերլուծել են գրեթե 16,000 մեծահասակների տվյալներ և պարզել, որ ո՛չ կենդանական, ո՛չ էլ բուսական սպիտակուցը չեն մեծացնում ընդհանուր մահացությունը: Ավելին, նրանք, ովքեր իրենց սննդակարգում ավելի հաճախ եմժն ներառել կենդանական ծագման մթերքներ, վիճակագրորեն ժ քաղցկեղից մահանալու ավելի ցածր հավանականություն են ունեցել:
Վերլուծության ճշգրտության համար հետազոտողները օգտագործել են NCI և MCMC մոդելներ, որոնք հաշվի են առնում սննդակարգի օրական տատանումները և սնման երկարաժամկետ սովորությունները: Հեղինակները շեշտում են, որ դիտողական ուսումնասիրությունները չեն ապացուցում ուղղակի պատճառահետևանքային կապ, սակայն դրանց արդյունքները՝ տասնամյակների կլինիկական տվյալների հետ միասին, հաստատում են, որ ցանկացած ծագման սպիտակուց կարող է լինել առողջ սննդակարգի մաս, որն աջակցում է երկարակեցությանը։






