«Газета.Ru»-ի հետ զրույցում նյարդաբան Սյուզաննա Խերիմյանը պատմել է, որ քնի կաթվածն ամենից հաճախ առաջանում է, երբ մարդը մեջքի վրա է քնում։ Այս վիճակը կապված է նրա հետ, որ ուղեղն ավելի շուտ է արթնանում, քան մարմինը և մկանները ժամանակավորապես անշարժ են մնում։
Մասնագետի խոսքով՝ քնի կաթվածի զարգացման կարող են հանգեցնել նաև քնի անկանոն գրաֆիկը, քնի պակասը, ժամային գոտիների փոփոխությունը, սթրեսը, անհանգստությունը, գերհոգնածությունը, իսկ որոշ դեպքերում՝ նաև ժառանգականությունը։
Եթե նոպան արդեն սկսվել է, Խերիմյանը խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել, կենտրոնանալ շնչառության վրա և փորձել շարժել ձեռքերի, ոտքերի մատները կամ աչքերը։ Նա ընդգծել է, որ վիճակն անվտանգ է և սովորաբար ինքնուրույն է անցնում, իսկ ռիսկը նվազեցնելուն օգնում է քնի ռեժիմի պահպանումը։






