ծովային բակտերիայից անջատված էկզոպոլիսախարիդն ունակ է քաղցկեղային բջիջների ինքնաոչնչացում առաջացնել։ Նման եզրակացության են եկել Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The FASEB Journal-ում։

մոլեկուլը բաղկացած է մանոզայից և գլյուկոզայից։ Լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ էկզոպոլիսախարիդը կարող է ուռուցքային բջիջներում գործարկել պիրոպտոզի գործընթացը, որը ծրագրավորված մահվան բորբոքային ձևն է։ Այս մեխանիզմը տարբերվում է դասական ապոպտոզից՝ այն ավելի ագրեսիվ է, ուղեկցվում է բջջաթաղանթի քայքայմամբ և իմունային համակարգը գրավող ազդանշանների արտազատմամբ։

Գիտնականները պարզել են, որ -ը անմիջականորեն ազդում է բջջի թաղանթի ճարպային մոլեկուլների վրա։ Սա գործարկում է շղթայական ռեակցիա, որի արդյունքում բջիջը բորբոքվում և ոչնչանում է ներսից։ Նման ազդեցություն է արձանագրվել մարդու բջիջների կուլտուրաների վրա՝ լեյկեմիայի մոդելավորման ժամանակ։ Լյարդի քաղցկեղով լաբորատոր մկների մոտ -ը ոչ միայն դանդաղեցրել է ուռուցքի աճը, այլև ակտիվացրել է դրա դեմ ուղղված իմունային պատասխանը։

Ըստ Չինաստանի գիտությունների ակադեմիայի դոկտոր Չաոմին Սունի՝ այս բացահայտումն ընդգծում է ծովային միկրոօրգանիզմների ներուժը՝ որպես նոր դեղամիջոցների աղբյուր։ Հետազոտությունը հեռանկար է բացում պիրոպտոզի ակտիվացման վրա հիմնված դեղամիջոցներ ստեղծելու համար, ինչը կարող է այլընտրանք դառնալ ավանդական քիմիաթերապիային։ Նման մոտեցումն աչքի է ընկնում ավելի մեծ ընտրողականությամբ և կարող է ավելի քիչ թունավոր լինել առողջ հյուսվածքների համար։

Բացի այդ, իմունային համակարգի ակտիվացումը բազմապատկում է -ը իմունոթերապիայի առկա մեթոդների հետ համակցելու հնարավորությունները։

Սակայն գիտնականներն ընդգծում են, որ կենդանիների վրա ստացված արդյունքները միշտ չէ, որ ամբողջությամբ համընկնում են մարդու օրգանիզմի արձագանքի հետ։ Մարդկանց համար -ի արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատելու համար լայնածավալ կլինիկական փորձարկումներ կպահանջվեն։