Գիտնականները ներկայացրել են այն սարք նախատիպը, որը հույս է ներշնչում հոտառությունը կորցրած մարդկանց: Այս սարքը բառացիորեն չի վերադարձնում հոտերը, այլ թույլ է տալիս դրանք նորից «զգալ»՝ այլ ուղիով. հոտերը որսվում են արհեստական ​​«էլեկտրոնային քթի» կողմից, վերածվում թվային կոդի եւ փոխանցվում քթի միջնապատում գտնվող նյարդով՝ հատուկ խթանման միջոցով: Այնուհետեւ ուղեղը «սովորում» է կապել այդ խթանումը որոշակի հոտի հետ։

Այս մոտեցումը կոչվում է սենսորային փոխարինում. այն ներգրավում է եռյակ նյարդը, որը պատասխանատու է շոշափելիքի, այլ ոչ թե հոտառության համար: Սա նշանակում է, որ նույնիսկ եթե հոտառական համակարգը վնասված է, սարքը կարող է տեղեկատվություն փոխանցել այլ ուղիով։

Փորձերին մասնակցել է 65 մարդ՝ ե՛ւ նորմալ հոտառական ֆունկցիա ունեցող, ե՛ւ հոտառությունը կորցրած մարդիկ: Բոլորը կարողացել են «զգալ» հոտերը եւ նույնիսկ տարբերել երկու տարբեր հոտեր, ընդ որում՝ հոտառական ֆունկցիա չունեցողները գրեթե նույնքան լավ, որքան չունեցողները:

Հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են «Science Advances» ամսագրում, ընդգծել են, որ սա նման հոտառական փոխարինողի կիրառման աշխարհում առաջին փորձն է եւ կարեւոր քայլ ապագայում սարքը դյուրակիր դարձնելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ կարողանան դրանից օգտվել ամեն օր: