Բժշկագիտական GeoHealth հանդեսում հրապարակված նոր հետազոտության արդյուքները ցույց են տվել, որ ստորգետնյա ջրերի քիմիական կազմը կարող է երեխաների վրա կապարի ազդեցության վտանգը մեծացնող կարևոր գործոն լինել, նույնիսկ այն դեպքերում, երբ ջրմուղի ջուրը մշակման է ենթարկվում։

Գիտնականները վերլուծել են ԱՄՆ 22 նահանգների 1104 շրջաններից ստացված տվյալները, որոնք խմելու ջրի համար օգտագործում են ստորգետնյա ջրեր, և համեմատել են դրանք ստորգետնյա ջրերի քիմիական նյութերի պարունակության և 6 տարեկանից փոքր երեխաների արյան մեջ կապարի մակարդակին առնչվող տվյալների հետ։

Նման գեոէկոլոգիական գնահատումն ընդգծում է, որ ոչ միայն բուն կապարի խտության աստիճանը, այլև այլ տարրերի և ջրի պարամետրերի հետ փոխազդեցությունները կարող են անդրադառնալ վտանգավոր փոխազդեցության ռիսկի վրա։

Հետազոտությունը պարզել է, որ ցածր pH-ը և որոշակի հանքանյութերի (կալցիում, մագնեզիում, երկաթ և նատրիում) խտության ցածր աստիճանը ստորգետնյա ջրերը ավելի ագրեսիվ են դարձնում, մեծացնելով հին ջրատար խողովակների կոռոզիան և նպաստելով խմելու ջրի մեջ կապարի ներթափանցմանը։ Հեղինակների կարծիքով, նման ազդեցությունները կարող են ուժեղանալ մեծաքանակ հնացած կապարե խողովակներով հոսող հին ջրատար համակարգերում։

Վերլուծությունը միաժամանակ պարզել է, որ ստորգետնյա ջրերում մկնդեղի (arsenium), պղնձի, լուծված թթվածնի և սելենի բարձր կոնցենտրացիաները զգալիորեն կապված են երեխաների արյան մեջ կապարի ավելի բարձր մակարդակի հետ՝ շրջանային մակարդակով, որտեղ սելենն ունի ամենաուժեղ ազդեցությունը։

Դա մատնանշում է, որ ստորգետնյա ջրերի կազմը կարող է ծառայել որպես «թաքնված» գործոն, որն ազդում է կապարի ազդեցության ծանրության և տարածվածության վրա։

Հեղինակներն ընդգծում են, որ ստորգետնյա ջրերում կապարի խտության աստիճանը միայն ուղղակիորեն կապված չեն վերլուծված ստորգետնյա ջրերում արյան մեջ կապարի բարձր մակարդակի հետ, ինչը կարող է արտացոլել ջրի մաքրման պրակտիկան և բարդ կոռոզիայի մեխանիզմները, որոնք միմյանցից զատում են աղբյուրը և վերջնական ազդեցությունը։

Փորձագետները հիշեցնում են, որ երեխաների արյան մեջ կապարի անվտանգ մակարդակ չկա, իսկ վաղաժամ ազդեցությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նյարդային համակարգի, ճանաչողական ունակությունների զարգացման, հիշողության և վարքի համար։