Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Սաուդյան Արաբիայում գրանցել է մերձավորարեւելյան ռեսպիրատոր համախտանիշի դեպքեր (MERS – Middle East Respiratory Syndrome):
Սաուդյան Արաբիայում չորս մարդ վարակված են ատիպիկ թոքաբորբի հարուցիչին նման MERS վիրուսով. Նրանցից մեկը՝ մեծահասակ տղամարդը մահացել է , հաղորդում է ԱՀԿ, տեղեկացնում է Newsmax Health-ը:
Վարակման նոր դեպքերը հաշվի առնելով, այդ թվում, Էր-Ռիյադաի բժշկական աշխատակիցներից երկու հոգու, ռեսպիրատոր վարակներով հիվանդացության գրանցված դեպքերն աճել են մինչեւ 170ի, որոնցից 72-ը մահվան ելքով, հաղորդում է Միացիալ ազգերի կազմակերպության Առողջապահության գործակալությունը:
MERS-ը Մերձավոր Արեւելքում առաջին անգամ հայտնվեց 2012 թվականի սեպտեմբերին եւ պատկանում է ատիպիկ թոքաբորբ առաջացնող վիրուսի նույն ընտանիքին, որն առաջացնում է հազ , տենդ եւ թոքաբորբ:
Հիվանդացության դեպքեր գրանցվել են Սաուդյան Արաբիայում, Քաթարում, Քուվեյթում, Հորդանանում, Միացիալ Արաբական Էմիրություններում, Օմանում եւ Թունիսում, ինչպես նաեւ Եվրոպայի որոշ երկրներում, իսկ գիտնականներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում մարդուն եւ ուղտերին՝ որպես վիրուսի հնարավոր «կենդանի ռեզերվուար» կապող օղակին։
ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ Ռիյադի MERS-ից մահացած 73-ամյա տղամարդը հաղորդել է կենդանու հետ ունեցած շփման մասին, բայց նա Ռիյադի սահմաններից դուրս չի եկել:
ԱՀԿ-ն հիվանդացության բարձր ռիսկ ունեցող մարդկանց խորհուրդ է տալիս «ագարակների այցելությունների ժամանակ խուսափել կենդանիների հետ մոտ շփումից, քանի որ այնտեղ, ինչպես հայտնի է, շրջանառվում է այդ վիրուսը»:
Իսկ հանրության լայն շերտերին կազմակերպությունը խորհուրդ է տալիս պահպանել հիգիենայի կանոնները՝ կենդանիների հետ շփումից առաջ եւ հետո լվանալ ձեռքերը, խուսափել հիվանդ կենդանիների հետ շփումից եւ հետեւել սննդի հիգիենային:






