Կորոնարովիրուսով վարակման նոր դեպք է գրանցվել  Դուբայում: Այն հայտնաբերվել է 33-ամյա բուժաշխատողի մոտ, ով նախկինում շփում է ունեցել կորոնավիրուսով տառապող հիվանդի հետ: Հիվանդը մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 22 –ին:

Ինչպես հաղորդում է Էմիրատների The National թերթը, ըստ վիրուսի տարածվածության՝ ՄԱԷ դարձել է երկրորդ երկիրը Սաուդյան Արաբիայից հետո: ՄԱԷ-ում այս հիվանդությունը առաջին անգամ գրանցվել է 2013 թվականի ամռանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամբողջ աշխարհում սկսած 2012 թվականից  գրանցվել է  այս վիրուսով հիվանդացության 177 դեպք (մեծամասնությունը՝ Մերձավոր Արեւելքում), որոնցից 74-ը ՝ մահվան ելքով:

Կորոնարովիրուսը  հայտնաբերվել է Սաուդյան Արաբիայում 2012  թվականի սեպտեմբերին:  Վարակվածների մոտ դիտվում են  ատիպիկ թոքաբորբի նման անխտանիշներ:  Ինչպես ենթադրվում է, վիրուսի փոխանցողներն Արաբական թերակղզում բնակվող միասապատավոր ուղտերն են: