Խորհուրդ է տալիս Health.com-ի գեղեցկության եւ առողջության հարցերով խմբագիր Բոբբի Բրոունը:

Երբ ես 13 տարեկան էի, ես երազում էի Շերիլ Տիգսի արտաքինն ունենալ: Դա 60-ականների վերջն էր , եւ նա գեղեցկության տիպար էր՝ բարձրահասակ, սլացիկ եւ շիկահեր:

Հիմա ինձ զարմացնում է  հասարակության կողմից գեղեցկության ընկալումը: Չգիտեմ, թե դա հստակ երբ է սկսվել, բայց շրջապատում շատ են ծեր կանայք, ովքեր հիմնովին տարբերվում են իրենց այն հասակակիցներից, որոնք արժանացել են իմ հիացմունքի: Թվում է, թե ամենուր  կանայք են , ովքեր հեռացրել կամ փոփոխել են այն, ինչով օշտել է նրանց Մայր բնությունը: Ամենատխուրն այն է, որ նրանք ոչինչ չարած հասակակիցներից ավելի երիտասարդ չեն երեւում: Ինչո՞ւ այդ դեպքում շատ կանայք ցանկանում են ձերբազատվել նրանից, ինչն իրենց եզակի է դարձնում, ի օգուտ կոսմետիկ-վիրաբուժական տեսքի:

Մենք ընտրություն ունենք:  Իրական գեղեցկությունը սուպերմոդելի ( հիշեք, նրանք բնության քմայքներ են ) արտաքին կամ 20-ամյա Բարբիի արտաքին ունենալու մեջ չէ: Իրական գեղեցկությունը քեզ ընդունելն է այնպիսին, ինչպիսին դու կաս: Ես հույս ունեմ, որ որոշ բաներ, որոնք ես նույնպես սովորել եմ, կօգնեն ձեզ տեսնել սեփական գեղեցկությունը:

Մի կենտրոնացեք մի բանի վրա

Ձեր «թերությունների» մասին անհանգստանալու փոխարեն կենտրոնացեք ինչ-որ լավ բանի վրա: Երբ կինն ինձ հարցնում է, թե ինչպես փոքրացնել քիթը, ես մատնանշում եմ նրան գեղեցիկ ժպիտը եւ ցույց եմ տալիս, թե ինչպես շրթներիկի եւ փայլի միջոցով  մեծացնել շուրթերը: Սովորաբար նրանք հաճելիորեն զարմացած են լինում:

Ապրեք ներկայով

Մենք շատ ժամանակ ենք ծախսում ՝ անհանգստանալով, թե ինչքան վատ տեսք ունենք: Անիմաստ է խոսել այն մասին, որ դուք  կանցնեք 30-ամյայի տեղ, այն պարագայում, որ դուք 40 տարեկան եք, եւ , որ եւս 10 տարի անց, դտելով այդ լուսանկարը, դուք կհասկանաք, թե ինչքան թարմ եւ երիտասարդ տեսք եք ունեցել այդ ժամանակ: Ես տանել չեի կարողանում իմ ձեռքերը, երբ անչափահաս էի, եւ հաճախ երկար թեւերով զգեստ էի հագնում: Հիմա, երբ ես նայում եմ իմ այն ժամանակվա լուսանկարներին, ես հասկանում եմ, որ իմ  ձեռքերը գեղեցիկ էին:

Լողացեք հոսանքի ուղղությամբ

Մի անբացատրելի հմայք կա  դեմքին կնճիռներ ունեցող կանանց մեջ, եւ ես կարծում եմ, որ « ծերանալու» փոխարեն պետք է սկսել օգտագործել «ապրել» բառը: Կնճիռները ապացույց են, որ մենք ապրել ենք:  Խորհուրդ.  մի փոքր տոնային քսուքը եւ սնգույրը կարող են հրաշքներ գործել: