Եթե Դուք փորձում եք նիհարել, բայց չունեք բավարար կամք եւ մոտիվացիա, փոքր հնարքը կարող է Ձեզ օգնել. Tempere University of Technology-ի (Ֆինլանդիա) մասնագետները պնդում են, որ ամեն օր պետք է պարզապես կշռվել: Դա ընդամենը 10 վայրկյան կտեւի, բայց նիհարելուն մեծապես կօգնի:

PLOS ONE ամսագրում հրապարակված նրանց հետազոտության համաձայն՝ պարբերաբար կշռվող մարդիկ ավելի շատ են նիհարել, քան ժամանառակ առ ժամանակ կշռվող կամ ընհանրապես չկշռվող մարդիկ: Մասնագետների խոսքով,  շաբաթվա ընթացքում չկշռված մարդիկ նույնիսկ ավելի շատ են գիրացել, ուստի «առանց քաշի» առավելագույն ժամանակը 5.8 օր է, հետո անհրաժեշտ է անպայման կշռվել:

Իրենց հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են նիհարող մարդկանց եւ 2838 կշռում վերլուծել: Որքան էլ տարօրինակ է, նրանք հայտնաբերել են, որ նիհարելու արդյունավետությունն ուղղակիորեն կախված է եղել կշռվելու հաճախականությունից:

Ի դեպ, այսպիսի եզրահանգման են եկել նաեւ Մինեսոտայի համալսարանի գիտնականները՝ ուսումնասիրելով 3600 նիհարող մարդկանց: Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն օր կշռվող մարդիկ շաբաթական մեկ անգամ կշռվողներից երկու անգամ ավելի շատ են նիհարել: Ավելին, օրական կշռվող մարդիկ հազվադեպ են կորցրած կիլոգրամները նորից հավաքել, որը չի կարելի ասել չկշռված մարդկանց մասին: