Ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ու մտավոր ակտիվությունը կարող են կանխել մտավոր կարողությունների խանգարումը դեմենցիային հակված տարեց մարդկանց մոտ:  Այս մասին են վկայում Ֆինլանդիայում անցկացված նոր հետազոտության արդյունքները, որը ներառել էր 60-77 տարեկան 1260 մարդ:

Երկու տարվա ընթացքում գիտափորձի մասնակիցները պարբերաբար այցելում էին մասնագետներին, որոնք էլ նրանց առողջ ապրելակերպին վերաներվող խորհուրդներ էին տալիս: Ստորեւ ներկայացնում ենք հիմնական 4 խորհուրդները.

- Ճիշտ սննդակարգ

- Ուժային եւ կարդիովարժություններ

- Մտավոր կարողությունները զարգացնող վարժություններ

- Նյութափոխանակման եւ ռիսկի անոթային գործոնների վերահսկում

Երկու տարի անց այս խորհրդներին հետեւող մարդկանց մոտ մտավոր ունակությունների տեստերը 25 տոկոսով ավելի լավ արդյունքներ էին արձանագրել, քան վերահսկման խմբի մասնակիցները տեստերը:  Ընդ որում՝ տեստի որոշ հատվածներում այդ տարբերությունը շատ ավելի մեծ էր: Ինֆորմացիայի մշակման արագությունը այդ մարդկանց մոտ ընդհանուր առմամբ 150 տոկոսով ավելի բարձր էր, իսկ մտավոր պրոցեսների արագությունը՝ 83 տոկոսով:

Ստոկհոլմի համալսարանի պրոֆեսոր Կարոլինսկա Միիյա Կիվիպելտոն՝ հետազոտության հեղինակը, նշում է, որ գիտնականները շատ վաղուց են հայտնաբերել տարեց մարդկանց մտավոր կարողությունների թուլացման եւ նրանց կենսակերպի միջեւ կապը: Այդ պատճառով այն մարդիկ, ովքեր ցանկանում են պահպանել իրենց մտավոր կարողությունները մինչեւ խոր ծերություն, պետք է նույնպես հետեւեն այդ 4 խորհուրդներին: