Նոր հետազոտությունը, որը լույս է տեսել «European Heart Journal: Acute Cardiovascular Care» ամսագրում, ապացուցել է այն, ինչը մենք բոլորս գիտեինք: Զայրույթը շատ վնասակար է սրտի համար եւ կարող է սրտի նոպայի պատճառ դառնալ:
Հետազոտության հեղինակները կոչ են անում բժիշկներին օգնել հիվանդներին զայրույթը վերահսկելու գործում՝ սրտի առողջության համար վտանգավոր հետեւանքներից խուսափելու համար: Նրանց խոսքով՝ սրտի նոպայի հավանականությունը զայրույթի նոպայից հետո երկու ժամվա ընթացքում բարձրանում է 8.5 անգամ: Այս հարցին է նվիրված Սիդնեում (Ավստրալիա) իրականացրած հետազոտությունը, որը սրտի նոպա տարած 313 հիվանդ է ներառել: Զայրույթի նոպայի ամենատարածված պատճառներն են հարազատների հետ վեճերը, խնդիրները աշխատանքի վայրում եւ ավտոմեքենա վարելու ընթացքում ի հայտ եկող խնդիրները:
Ինչպես նշում է սրտաբան Կուրտիս Ռիմմերմանը Քլիվլենդի կլինիկայից, այս հետազոտությունը շատ կարեւոր է, քանի որ հաստատում է մեր գիտելիքներ զայրույթի առաջացրած վտանգների մասին եւ եւս մեկ անգամ ընդգծում, որ շատ կարեւոր է ուշադրություն դարձնել հիվանդի հոգեկբանական վիճակի վրա:
Քլիվլենդի կլինիկայի մասնագետները զայրույթի նոպաներից եւ սրտի առողջության հետ կապված հետագա խնդիրներից խուսափելու նպատակով խորհուրդ են տալիս հետեւյալը.
• Օրը ճիշտ կազմակերպեք
• Ձեր առջեւ միայն իրատեսական խնդիրներ դրեք
• Հանգստացեք օրվա ընթացքում
• Ռելաքսացիայի մեթոդիկաներ ուսումնասիրեք
• Խորհրդակցեք Ձեր բուժող բժշկի հետ այն մասին, թե ինչպես կարելի է վերահսկել զայրույթը






