Բարձր զարկերակային ճնշման իրական պատճառը օրգանիզմում կալիումի պակասն է, այլ ոչ թե աղի ավելցուկը, ինչպես ընդունված էր կարծել: Այս եզարահանգման են եկել Բոստոնի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները:

Նրանք պարզել են, որ այն դեռահաս աղջիկները, որոնք ավելի շատ կալիում են օգտագործել, քան նրանց հասակակիցները, հետագայում ավելի հազվադեպ էին բախվում բարձր զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներին: Գիտնականները պարզել են, որ, հակառակ տարածված կարծիքի, սննդակարգում աղի առկայությունն ինքնին հիպերտոնիայի զարգացման միակ պատճառը չէ: Այդ պատճառով ջանքերն ուղղել միայն օրգանիզմում աղի ավելցուկի դեմ պայքարին ճիշտ չէ:

Հետազոտությունը ցույց տվեց, որ օրական 3 000 մգ կամ ավելի աղ օգտագործելը ոչ մի կերպ չէր անդրադառնում դեռահաս աղջիկների մոտ հիպերտոնիայի զարգացման հավանականության վրա: Իսկ ահա այն աղջիկները, որո օրական 2400 մգ և ավելի կալիում են օգտագործել, դեռահասության փուլի ավարտին ցածր զարկերակային ճնշում ունեին: Ընդհանուր առմամբ հետազոտություններին մասնակցել են 9-10 տարեկան  2 185 աղջիկ, որոնց հետևել են տաս տարվա ընթացքում: Հետազոտության արդյունքները լույս են տեսել JAMA Paediatrics ամսագրում:

Կալիումով հարուստ մթերքների շարքին է դասվում կարտոֆիլը, բանանը, տոմատը, կանաչ բաջարեղենը, ցիտրուսները, ձկնեղենը, յոգուրտն ու անյուղ կաթը:

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն այժմ խորհուրդ է տալիս նվազեցնել աղի օգտագործումը մինչև 2000 մգ օրական: ԱՄՆ-ում 2-50 տարեկան բնակչության խորհուրդ է տրվում օգտագործել 2 300 մգ-ից աչ ավել աղ: