Սուպերմարկետ մտնելուց առաջ խնձոր ուտելը թույլ կտա ավելի օգտակար ու առողջ մթերքներ գնել, նշում են Cornell University-ի (ԱՄՆ) մասնագետները:
Նրանց խոսքով՝ եթե Ձեզ դժվար է դիմակայել շոկոլադ, չիպս կամ «դատարկ կալորիաների» շարքին դասվող այլ մթերքներ գնել, խնձորը կարող է օգնել Ձեզ: Այն մարդիկ, ովքեր սուպերմարկետ մտնելուց առաջ խնձոր են ուտում, 25 տոկոսով ավելի շատ են օգտակար միրգ ու բանջարեղեն առնում:
Մի շարք փորձարկումների արդյունքում գիտնականները պարզել են, որ մարդիկ կարող են խթանել առողջ սնունդ ձեռք բերելու իրենց ցանկությունը խնձոր ուտելու միջոցով:
«Խնձորը ոչ միայն թույլ է տալիս կասեցնել սովածության զգացումը, այլ նաեւ նպաստում է առողջ սննդամթերք գնելուն,- պնդում են հետազոտողները, - մենք խորհուրդ կտայինք առեւտրի ցանցերի տերերին օգտագործել մեր ստացած տվյալները»:
Հետազոտության հեղինակները համոզմունք են հայտնում նաեւ, որ սուպերմարկետների տերերը կարող են իրենց հաճախորդներին խնձոր հյուրասիրել, որպեսզի նրանք ավելի շատ օգտակար սնունդ ձեռք բերեն:






