Պրոբիոտիկները օգտակար են ոչ միայն աղեստամոքսային համակարգի եւ հոգեբանության համար, այլ նաեւ, պարզվում է, սեզոնային ալերգիայի համար: Այս մասին են հայտնում International Forum of Allergy & Rhinology ամսագրում լույս
Հետազոտության ընթացքում Vanderbilt University Medical Center-ի (Նեշվիլ) գիտնականները վերլուծել են 23 հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել է 1900 մարդ: Հետազոտություններից 17-ը ցույց են տվել, որ պրոբիոտիկները նկատելիորեն բարելավում են սեզանային ալերգիայով տառապող մարդկանց ինքնազգացողությունը եւ դրական անդրադառնում նրանց կյանքի որակի վրա:
Ինչպես նշում է Ջասթին Թերները վերոնշյալ համալսարանից, այս հետազոտություններում օգտագործվել են տարբեր բակտերիաների շտամեր, տարբեր չափաբաժիններ եւ տարբեր պրոբիոտիկներ: Այնպես որ, դժվար թե կարելի է միանշանակ պնդել, որ մեծ քանակությամբ պրոբիոտիկները կարող են նվազեցնել ալերգիայի ախտանիշները: Եթե նույնիսկ մնացած հետազոտությունների շնորհիվ հնարավոր դառնա ապացուցել այդ կապը, դժվար թե բժիշկները համաձայն լինեն փոխել ներկայումս ընդունված բուժումը:
Միայն ԱՄՆ-ում սեզոնային ալերգիայով տառապում է 50 միլիոն մարդ: Ինչպես ցույց են տալիս հարցումների արդյունքները, ամերիկացիների մեծ մասը համոզված է, որ հակագիստամինային դեղամիջոցները լավագույն տարբերակ են այս երեւույթի դեմ պայքարելու համար:






