Սոլկի կենսաբանական հետազոտությունների գիտնականները բազմապոտենտ նոր ցողունային բջիջներ են բացահայտել՝ այսինքն, այնպիսի բջիջներ, որոնք կարող են փոխակերպվել ցանկացած հյուսվածքի:

Այս բջիջների «արդիականացումը», գիտնականների խոսքով, կախված է զարգացող էմբրիոնում նրանց դիրքից՝ ի տարբերություն այլ ցողունային բջիջների, որոնց ֆունկցիաները որոշվում են կախված օրգանիզմի զարգացման փուլից:

«Մեր կողմից բացահայտած սպեցիֆիկ ցողունային բջիջները կարող են ապահովել մեծ առաջընթաց հիվանդությունների զարգացման եւ էվոլյուցիայի հետազոտություններում, ինչպես նաեւ կարող են բուժման նոր մեթոդների հիմք դառնալ», - նշեց հետազոտության առաջատար հեղինակ պրոֆեսոր Խուան Կառլոս Իսպիզուա Բելմոնտեն (Juan Carlos Izpisua Belmonte):

Հետազոտողները նոր տեսակի այս բջիջներն անվանել են rsPSC`ռեգիոնալ բազմապոտենտ ցողունային բջիջներ: Այսպիսի բջիջներ լաբորատորիայում աճեցնելը շատ ավելի հեշտ է, քան սովորական ցողունային բջիջները, ինչը մեծ առավելություն է համարվում այսպիսի բջիջների լայնամասշտաբ արտադրության համար:

Իսպիզուա Բելմոնտեի թիմը վերլուծել է նոր բջիջները եւ պարզել, որ rsPSC-ն հատուկ մոլեկուլյար եւ մետաբոլիկ հատկություններ ունի, ինչպես նաեւ նոր էպիգենետիկ հետքեր: Վերջիններս իրենցից ներկայացնում են ԴՆԹ քիմիական մոդիֆիկացիաներ, որոնք պատասխանատու են այն բանի համար, թե որ գեներն են ակտիվանալու կամ դեակտիվանալու այս կամ այն փուլի ընթացքում:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Nature ամսագրում: