Կաթի չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ ինքնազգացողության վրա, նշում են բրիտանացի գիտնականները: Այս տեսակետի համաձայն՝ չնայած նրան, որ կաթը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, դրա չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ մի շարք օրգանների աշխատանքի վրա:
Այս եզրահանգման են գիտնականները եկել հազար կամավոր ներառող հետազոտություն իրականացնելուց հետո: Կամավորներին բաժանել էին երեք խմբի: Առաջին խմբում ընդգրկվել էին նրանք, ովքեր ամեն օր էին կաթ խմում, երկրորդ խմբում կաթի հետ մեկտեղ նաեւ վիտամին D էին օգտագործում, իսկ երրորդ խմբում սնվում էին սովորականի պես:
Որոշ ժամանակ անց առաջին խմբում ընդգրկվածների մոտ ինքնազգացողության վատթարացում էր նկատվել:
«Կաթ օգտագործող հետազոտվողների մոտ սրտի ու անոթների հետ կապված խնդիրներ ի հայտ եկան, որոշների մոտ զարգացավ նաեւ միզաքարային հիվանդությունը», - հայտնում են հետազոտողները՝ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, այս խնդիրները պայմանավորված էին կալցիումի ավելցուկով, որը կուտակվում էր օրգանիզմում՝ սննդակարգում կաթի մշտական առկայության պատճառով:
Ինչը հատկանշական է, մյուս երկու խմբի կամավորների մոտ նմանատիպ խնդիրներ ի հայտ չեն եկել: Գիտնականները ենթադրում են, որ երկրորդ խմբում ընդգրկվածներին օգնում էր վիտամին D-ն, որը նպաստում էր կալցիումը՝ բիոքայքայմանը: Իսկ ահա երրորդ խմբում արձանագրվել էր առողջության բարելավում՝ հավանաբար, կաթի՝ խելամիտ չափաբաժիններով օգտագործման արդյունքում:






