Շատ մարդիկ սարսափ են ապրում՝ ներարկիչ տեսնելով: Այդպիսի մարդկանց համար Խաենի համալսարանի իսպանացի մասնագետները բավականին հեշտ լուծում են առաջարկում: Ընդամենը պետք է շունչը պահել սրսկման ժամանակ, ինչը զգալիորեն կմեղմի ցավը:
Մասնագետները պարզաբանում են, որ կտրուկ շունչ քաշելը կարող է թուլացնել նյարդային համակարգը, ինչի արդյունքում մարդը պակաս զգայուն է դառնում ցավի նկատմամբ: Երբ մարդը սթրես է տանում, նրա զարկերակային ճնշումը բարձրանում է, դա տեղի է ունենում այն պատճառով, որ օրգանիզմը փորձում է բարելավել ուղեղի եւ վերջույթների սնուցումն արյունով՝ վտանգի հետ պայքարելու կամ փախչելու համար: Այս փաստը կարող է բացատրել այն, թե ինչու են բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդիկ շատ զգայուն ցավի նկատմամբ:
Հետազոտությունների ընթացքում, որոնց արդյունքները լույս են տեսել Pain Medicine ամսագրում, 38 մարդկանց ցավ էին պատճառում 5 վայրկյանի ընթացքում: Առաջին անգամ նրանք պահում էին շունչը, երկրորդ անգամ՝ դանդաղ շնչում: Մասնագետները պարզել են, որ երկու մեթոդն էլ կարողանում էին շեղել մարդկանց ուշադրությունը ցավից, սակայն շունչ պահելը, ամեն դեպքում, ավելի արդյունավետ էր: Դրա շնորհիվ 10 բալանոց սանդղակով հաշվարկած ցավի ցուցանիշը նվազում էր 0.5 բալով՝ 5.5-ից 5:
Գիտնականները կարծում են, որ շունչ պահելը կարող է ցավի նկատմամբ բնական ռեակցիա լինել: Այնումենայնիվ, այն չի գործում անսպասելի վնասվածքի դեպքում, օրինակ՝ եթե մարդը պատահաբար կանգնի մեխի վրա:






