Սոյայի սոուսները կարող են արդյունավետ լինել քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարում, նշում են Փխենյանի Կիմ Իր Սենի անվան համալսարանին կից բժշկական քոլեջի գիտնականները:
Նրանց խոսքով՝ այս մթերքների հակաքաղցկեղային հատկությունների մասին վաղուց էր հայտնի: Պարզվում է՝ սոուսների պատրաստման ընթացքում ձեւավորվում է յուրահատուկ բնական հակաօկսիդանտ, որը թույլ է տալիս կասեցնել ծերացումն արագացնող ազատ ռադիկալների ակտիվությունը, օրգանիզմի առողջ բջիջների մահը եւ օնկոպաթոգենների բազմացումը:
Հետազոտողների խոսքով՝ շատ մթերքներ բնական հակաօկսիդանտներ են պարունակում, սակայն սոյայի բաղադրիչները ավելի արդյունավետ են քաղցկեղային գործընթացները կասեցնելու տեսանկյունից:
Հետազոտության հեղինակները հիշեցնում են նաեւ սոյայի սոուսների այլ օգտակար հատկությունների մասին: Այդպես, այն ապահովում է մեր օրգանիզմը սպիտակուցների անհրաժեշտ քանակով: Բացի այդ՝ այս մթերքներում պարունակվում են զարկերակային ճնշումը կասեցնող նյութեր եւ նուտրիենտներ, որոնք արագացնում են օրգանիզմից վնասակար եւ տոկսիկ նյութերի դուրսբերումը՝ ներառյալ ռադիոակտիվ էլեմենտները:






