Վիտամին D-ի արդյունավետությունը ամերիկացի գիտնականների կասկածն է հարուցել։ Այսպիսի եզրակացության նրանք եկել են տարբեր տարիներում  իրականացված 40 հետազոտությունների տվյալների հիման վրա:

Ինչպես  ասվում է The Lancet գիտական ամսագրում հրապարակված հոդվածում, հետազոտողները բացահայտել են, որ վիտամին D-ի օգտագործումը միայն 15% դեպքերում են օգնել խուսափել  սրտի կաթվածից, ինսուլտներից, քաղցկեղից, ոսկրերի կոտրվածքներից:

Գիտնականները պնդում են, որ վիտամին D-ի ցածր մակարդակը հետեւանք է, այլ ոչ թե վատ առողջության պատճառ:

Միեւնույն ժամանակ, նախկինում ընդունված է եղել կարծել, որ այս վիտամինի անբավարարությունը բացասական է ազդում առողջության վրա եւ կապված է  վաղ մահվան համախտանիշի հետ: