Հարավային Կորեայում MERS վիրուսի զոհերի թիվը հասել է վեցի: Երկրում պաշտոնապես հաստատվել է դպրոցական տարիքի մի երեխայի վարակման փաստը:
Մինչ այս բոլոր վարակվածների տաիրքը 20-ից ցածր չէր: Բժիշկները կարծում էին, որ երեխաներն ու դեռահասները զգայուն չեն այս վիրուսի նկատմամբ: Սակայն դա այդպես չէ:
Այժմ Հարավային Կորեայի իշխանությունները վախենում են հիվանդության հնարավոր էպիդեմիայից դպրոցներում ու մանկապարտեզներում: Փակ է ավելի քան 2 հազար կրթական հաստատություն:
Հունիսի 8-ին MERS-ից մահացաել է վեցերերորդ մարդը: Նա վարակվել է վիրուսով հիվանանոցում, որտեղ գտնվում էր թոքաբորբով եւ MERS-ով հիվանդի հետ շփում է ունեցել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեկ օրվա ընթացքում Կորեայում վարակման ես 23 դեպք է արձանագրվել:
Համաճարակը սկսվել է մայիսի 21-ին՝ 68-ամյա կորեացին վարակվել է Սաուդյան Արաբիա կատարած այցելության ժամանակ: Այդ օրվանից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87–ի։






