Հարավային Կորեայում MERS կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 7-ի։ Վարակակիրների թիվը հասել է 95-ի։ Այս մասին ասված է երկրի Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Հունիսի 8-ին գերատեսչությունը հայտնել էր վարակման 23 նոր դեպքի մասին։ Երկրի վարչապետ Չոյ Քուն Հվանը նախօրեին հայտարարել էր, որ կառավարությունը խնդիր է դրել այս շաբաթ վիրուսի տարածման իրավիճակի մեջ բեկում մտցնել։

Հոնկոնգի իշխանությունները հայտարարել են, որ իրենք ճանապարհորդներին նախազգուշացրել են այն մասին, որ տարածաշրջան այցելելը վտանգավոր է նրանց առողջության համար։

Մերձավորարեւելյան շնչառական համախտանիշ կորոնավիրուսը (Middle East Respiratory Syndrome, MERS)  շնչառական ուղիների բորբոքային հիվանդություն է, որը առաջանում է Betacoronavirus վիրուսի նոր տեսակից։ 2015թ. հունիսի 1-ի դրությամբ աշխարհում գրանցվել է հիվանդության 1154 հաստատված դեպք, որոնցից 431-ը մահացու ելքով։