Ամբողջական հացահատիկից պատրաստված մթերքները այսօր շատ տարածված են, եւ շատ դիետոլոգները դրանք շատ օգտակար են համարում: Սակայն Հարվարդում իրականացրած հետազոտությունը ցույց տվեց, որ ոչ բոլոր այդպիսի մթերքներն են օգտակար եւ անհրաժեշտ:
«Այն մթերքները, որոնք համարվում ամբողջական հացահատիկից պատրաստված, ոչ միշտ են օգտակար առողջության համար, քանի որ դասակարգման մոտեցումները կայուն չեն», - նշել են Հասարակական առողջության Հարվարդի դպրոցի գիտնականները:
Նրանց խոսքով՝ այն մարդիկ, որոնք գնում են այդպիսի մթերքներ առողջ սննդի մասին տարատեսակ հոդվածների ու հաղորդումների տպավորության տակ գտնվելով, իրականում լավ չեն պատկերացնում, որոնք են այդ մթերքների բաղադրիչները: Իրականում ամբողջական հացահատիկից պատրաստված մթերքները հիմնականում ավելի շատ կալորիաներ ու շաքար են պարունակում՝ այլ մթերքների համեմատ:
Արդյունքում ստացվում է, որ այդպիսի մթերքների օգտագործումը առողջության համար որոշակի ռիսկեր է պարունակում, որոնք կապված են որ միայն ինքնազգացողության վատթարացման, այլ նաեւ ավելորդ քաշի ի հայտ գալու հետ: Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր զննել ամեն կոնկրետ մթերքի փաթեթավորումը՝ ուշադրություն դարձնելով դրա բաղադրության վրա:
«Եթե հիմնական բաղադրիչը շաքարն է, ապա այդպիսի մթերքի օգտակարությունը կասկածելի է: Ամբողջական հացահատիկից պատրաստված մթերքներում չպետք է շաքարը գլխավոր բաղադրիչ լինի», - ամփոփում է աշխատանքի հեղինակը:






