Վիրջինիայի համալսարանի ամերիկյան գիտնականները աշխատում են տղամարդկանց համար նախատեսված ներքին ընդունման առաջին հակաբեղմնավորիչների ստեղծման ուղղությամբ են աշխատում, որոնք կարող են վաճառքում հայտնվել արդեն 2018 թվականին:

Իրենց աշխատանքների ընթացքում գիտնականները դիտարկել են բեղմնավորման պրոցեսը մոլեկուլյար մակարդակով եւ նկատել, որ բեղմնավորումից անմիջապես առաջ տեղի է ունենում որոշակի մոլեկուլյար գործընթաց՝ ձվաբբջի ու սերմնաբջջի միաձուլման ժամանակ: Իսկ այդ գործընթացը կարելի է արհեստականորեն ըդհատել: Այս գործընթացի ընդհատմանը նպաստող դեղորայքն էլ տղամարդու համար նախատեսված ներքին ընդունման առաջին հակաբեղմնավորիչն է:

Հետազոտությունների արդյունքների համաձայն, որոնք լույս են տեսել Biology of Reproduction ամսագրում, սերմնաբջիջների ֆերմենտներն են թույլ տալիս սերմնաբջջին միանալ ձվաբջջի հետ: Այսպիսի թափանցող ֆերմենտների ձեւավորումը կոչվում է ակրոսոմ ռեակցիա, իսկ գործընթացն է ձեւափոխում է սեմնաբջիջների գլխիկը՝ լուրջ փոփոխություններ են առաջ բերել:

Սակայն ESP1 անվանումով սպիտակուցը, որը բացահայտվել է նույն գիտնականների կողմից 15 տարի առաջ, չի ձեւափոխվում եւ մնում է ձվաբջջի ու սերմնաբջջի միաձուլման տեղում: Հետազոտողները պնդում են, որ այս պսիտակուցը այն հիմնական մոլեկուլն է, որը թույլ է տալիս կարգավորել սերմնաբջջի գլխի էկվատորիալ հատվածը:

Այս առումով մյուս քայլը լինելու է շաքարի մոլեկուլների դերի բացահայտումը: Նշենք, որ այդ մոլեկուլները, ըստ գիտնականների կապված է վերոնշյալ սպիտակուցի հետ: