Լյուքսեմբուրգի համալսարանի գիտնականները նեյրոնների 3D մոդել են ստեղծել: Այդ նեյրոնները կարող են օգնել Պարկինսոնի հիվանդությամբ տառապողներին:
Այս նեյրոնների կորուստը դանդաղ, սակայն անդառնալի գործընթաց է, եւ եղած դեղամիջոցները չեն կարող գոնե ժամանակավորապես կասեցնել այն:
Այժմ գիտնականները այս բջիջների եռաչափ մոդել են ստեղծել: Նախկինում գիտնականներն արդեն իսկ ունեին նեյրոնների մոդելների աճեցման տեխնոլոգիա, սակայն այդպիսի բջիջների մեծ մասը երկչափ են, եւ աճեցվում են Պետրի բաժակում:
Այժմ գիտնականները կարողացան աճեցնել նեյրոնները գելի մեջ, որը ապահովում է բնական եռաչափ մոդելի ավելի որակյալ տարբերակ: Հետազոտության հեղինակները համոզված են, որ այս համակարգը կարող է նկատելիորեն արագացնել Պարկինսոնի բուժման թերապեւտիկ ագենտների ձեւավորումը, քանի որ այն այն ի զորու է նեյրոնների՝ ուղեղում կենսագործունեության ավելի բնական միջավայր վերարտադրել:
Այս մոդելը նաեւ շատ ավելի էժան է լաբորատոր փորձարկումներում: Գիտնականներն այժմ պլանավորում են ստուգել Պարկինսոնի հիվանդությամբ տառապող հիվանդների բջիջներն ու պարզել հնարավոր ակտիվ դեղագործական միացությունների առկայությունը:
Համապատասխան հոդվածը լույս է տեսել Lab on a Chip ամսագրում:






