Ճարպի բարձր պարունակությամբ սննդակարգը խաթարում է կապը աղեստամոքսային համակարգի ու ուղեղի միջեւ: Այս եզրահանգման են եկել ԱՄՆ Ջորջիայի համալսարանի մասնագետները:
Բանն այն է, որ այս սննդակարգը ռադիկալ կերպով փոխում է աղեստամոքսային համակարգում գտնվող բակտերիաների բազմացումը, ինչպես նաեւ ազդում աղեստամոքսային համակարգի ու ուղեղի միջեւ կապի վրա, ինչի արդյունքում ուղեղն այեւս հագեցած լինելու մասին ազդանշաններ չի ստանում, ինչ էլ հանգեցնում է շատակերությանը, եւ, որպես հետեւանք, ճարպակալմանը:
Երբ գիտնականները կրծողներին ստիպել են հետեւել ճարպոտ դիետայի, դա սկզբունքորեն փոխեց նրանց ուղեղում եղած կապերը: Ավելին՝ այս դիետան ուղեղում բորբոքային գործընթացներ առաջացրեց՝ այն հատվածներում, որոնք պատասխանատու են հագեցածության համար: Մի քանի շաբաթ անց առնետներն արդեն հասկանում էին, որ շատակերությամբ են զբաղվում եւ ավելորդ քաշ են ձեռք բերել:
Աղեստամոքսային համակարգի միկրոֆլորան ճարպոտ սննդի պատճառով եւս փոխվում է, եւ որոշ բակտերիաներ սկսում են ավելի արագ բազմանալ, իսկ որոշներն էլ՝ մահանում են եւ նույնիսկ ամբողջությամբ անհետանում:
Այդ պատճառով աղեստամոքսային համակարգում փոփոխությունները մի շարք գործընթացներ են առաջ քաշում, որոնք բացասաբար են ազդում բակտերիաների բազմացման վրա, իսկ որոշ բակտերիաներ նույնիսկ անհետանում են:






