Ֆաստ-ֆուդի տիպի վնասակար մթերքները կարող են ֆիզիկական կախվածություն առաջացնել, որը գրեթե ոչնչով չի տարբերվում թմրանյութերի առաջացրած կախվածությունից:

Նրանց խոսքով` տարբեր մթերքներում պարունակվող հագեցած ճարպը ուղեղի վրա A կարգի թմրանյութերի ազդեցությանը նմանվող ազդեցություն է գործում: Հենց դրանով է բացատրվում որոշ մարդկանց` այս մթերքներն օգտագործելու անհագուրդ ցանկությունը:

Հագեցած ճարպը ճարպի տեսակ է, որ հանդիպում է կարագի, թխվածքի, յուղոտ մսի, նրբերշիկների մեջ: Այն կարող է պարունակվել նաեւ կոկոսի ձեթում:

Հետազոտության ընթացքում առնետների բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի առնետներին կերակրում էին հագեցած ճարպեր չպարունակող մթերքներով, իսկ մյուս խմբի կրծողները մեծ քանակությամբ հագեցած ճարպ էին ստանում: 8 շաբաթ անց երկու խմբի կրծողների քաշն էլ մոտավորապես նույնն էր, իսկ ահա նրանց վարքագիծը փոխվեց: Մոտիվացման ու խրախուսման համար պատասխանատու դոֆամինի գործառույթները խախտված էին առնետների այն խմբի մոտ, որոնք հագեցած ճարպ էին ստանում:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Neuropsychopharmacology ամսագրում: